Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է աշխուժացնել մարած բանակցային գործընթացը. ադրբեջանագետ

ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է աշխուժացնել մարած բանակցային գործընթացը. ադրբեջանագետ

By
ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է աշխուժացնել մարած բանակցային գործընթացը. ադրբեջանագետ

ԵԱՀԿ Մինսկի խումբն անում է ամեն բան՝ աշխուժացնելու կենդանի պահելու մարած բանակցային գործընթացը, և թույլ չտալու պատերազմական գործողություններ և նոր էսկալացիա: Այսօր (15-7-2017)  կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:

«Հատուկենտ հանդիպումները, որոնք հաջորդում են սահմանային լուրջ միջադեպերին, նպատակ ունեն բացառելու լայնածավալ ռազմական գործողությունները, ինչպես նաև հակամարտ կողմերին վերադարձնելու բանակցային սեղանի շուրջ: Ցավոք, երկկողմ հանդիպումներին հաջորդում են Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն առ այն, որ իրենք չեն պատրաստվում հանդուրժել ստեղծված իրավիճակը և կարող են դիմել ռազմական գործողությունների: Այսինքն՝ խաղաղության թեթև կոչերին հաջորդում են պատերազմի վերսկսման սպառնալիքները»,- նշեց բանախոսը:

Տաթև Հայրապետյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը շարունակակում է ի ցույց դնել իր ռազմական տեխնիկան, ինչի վերջին դրսևորումն էին հունիսին Նախիջևանում կայացած թուրք-ադրբեջանական զորավարժությունները:

Անդրադառնալով Ադրբեջանի ռազմական գործիչների հավանական հրաժարականներին՝ ադրբեջանագետն ընդգծեց՝ հավանականություն կա, որ  Իլհամ Ալիևն աշխատանքից ազատի նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների։ Համենայն դեպս նման կարծիք են հայտնում ադրբեջանցի որոշ փորձագետներ:

 

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0