Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Ինչո՞ւ է այսօր անակնկալ Կատար այցելել Էդվարդ Նալբանդյանը

Ինչո՞ւ է այսօր անակնկալ Կատար այցելել Էդվարդ Նալբանդյանը

By
Ինչո՞ւ է այսօր անակնկալ Կատար այցելել Էդվարդ Նալբանդյանը

Այսօր (18-6-2017) կարճատև աշխատանքային այցելությամբ Կատարի մայրաքաղաք Դոհա ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կատարի ԱԳ նախարար Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիին: Հայաստանի ԱԳ նախարարն իր կատարցի գործընկերոջն է հանձնել Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիին ուղղված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը։

Պաշտոնական կարճ տեղեկատվությունից պարզ երևում է, որ Նալբանդյանի այցը պլանավորված չի եղել: Բացի այդ` նման նախաձեռնողականությունը, մեղմ ասած, բնորոշ չէ հայկական դիվանագիտությանը, հատկապես մի իրավիճակում, երբ Կատարը հայտնվել է առնվազն տարածաշրջանային մեկուսացման մեջ, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրերս այդ պետությանն, ըստ էության, մեղադրեց ահաբեկչությանն աջակցելու մեջ: Ակնհայտ է, որ Հայաստանը չունի ռեսուրսներ` Պարսից ծոցի ճգնաժամի հանգուցալուծման գործընթացում միջնորդություն ստանձնելու համար, մանավանդ, որ անգամ դիվանագիտական հարաբերություններ չունի հակամարտությունը նախաձեռնող երկրի` Սաուդյան Արաբիայի հետ:

Մյուս կողմից` մանկամամտություն կլինի կարծել, թե Նալբանդյանը Կատար, այն էլ` կարճատև այցով, գնացել է ներդրումների հետևից, մանավանդ, որ այդ երկիրն այժմ գտնվում է, ըստ էության, ճգնաժամային կառավարման ռեժիմում և, մեղմ ասած, հեռանկարային ծրագրեր քննարկելու ժամանակ չունի: Ի՞նչ հրատապ ուղերձ է Սերժ Սարգսյանը հասցեագրել Կատարի էմիրին, որ դրա համար անհրաժեշտ է եղել Նալբանդյանի այցը Դոհա` մի մայրաքաղաք, որի հետ ավանդական կապեր Երևանը չի ունեցել:

Ռուսական փորձագիտական շրջանակներում տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանի այցը Կատար հանգամանալից համաձայնեցված է եղել Մոսկվայի հետ, նույնիսկ տեղի է ունեցել ռուսական ինստրուկցիայով: Եթե այս վարկածը ճիշտ է, ապա Նալբանդյանն այսօր Դոհայում եղել է ոչ այնքսն ՀՀ ԱԳ նախարարի, որքան` ռուսական կողմի ներկայացուցիչի կարգավիճակով: Ըստ երևույթին, Հայաստանի «կատարյան» կամպանիայն այս փուլում դրսևորվում է ռուսական կապավորի կարգավիճակով:

 

Ամենայն հավանականությամբ` Մոսկվան նպատակահարմար չի գտնում իր ուղղակի միջամտությունը Պարսից ծոցում ծավալվող իրադարձություններին և դա անում է Երևանի միջոցով: Այդ ծառայության համար ո՞վ և ինչքա՞ն է վճարելու Երևանին` ցույց կտա ժամանակը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0