Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | ՆԱՏՕ-ի նուրբ ակնարկը Մոսկվային Ղարաբաղի մասով

ՆԱՏՕ-ի նուրբ ակնարկը Մոսկվային Ղարաբաղի մասով

By
ՆԱՏՕ-ի նուրբ ակնարկը Մոսկվային Ղարաբաղի մասով

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Վիլյամ Լահյուն 168.am կայքին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին, դրանում Ռուսաստանի դերակատարությանը: «Կարծում եմ՝ եթե դիտարկեք Ռուսաստանի գործողությունները, որ սպառազինություն է մատակարարում երկու կողմին էլ՝ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական, և միաժամանակ մասնակցում է խաղաղարարական գործընթացին, ապա այստեղ ակնհայտ է հակասությունը։ Եվ Ռուսաստանը, իհարկե, շահագրգռվածություն ունի Ղարաբաղյան հակամարտությունում։ Արդյոք դա լա՞վ արդյունք կտա, թե՞ ոչ, կախված է Մոսկվայի քաղաքական կամքից և աջակցությունից։ Իհարկե, Ռուսաստանն ամբողջությամբ չի վերահսկում գործընթացը, որովհետև Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ինքնուրույն որոշում կայացնեն և որոշակի համաձայնության գան, որը, հուսով եմ, ոչ այդքան հեռու ապագայում կլինի»,-ասել է դիվանագետը:

Դժվար չէ նկատել, որ դիվանագետի խոսքում նուրբ դիվանագիտական տողատակ կա: Նա, ըստ էության, կասկածի տակ է դնում Մոսկվայի միջնորդության անկեղծությունը, առնվազն ակնարկում է, որ Ռուսաստանը շահագրգռված չէ հակամարտության կարգավորմամբ: Պատահական չէ, որ Լահյուն օգտագործում է «Ռուսաստանը, իհարկե, շահագրգռվածություն ունի Ղարաբաղյան հակամարտությունում» ձևակերպումը, որը բնավ չի ենթադրում, թե Մոսկվան շահագրգիռ է հակամարտության կարգավորմամբ կամ խաղաղության հաստատմամբ:

ՆԱՏՕ-ի պաշտոնյան ակնարկում է, որ Ռուսաստանը ձգտում է այնպիսի ստատուս-քվոյի հաստատմանը, որ թույլ կտա`մի կողմից լուծել իր սպառազինության իրացման խնդիրը, մյուս կողմից` վերահսկողության տակ պահել Հայաստանին ու Ադրբեջանին: Կազանի կամ Լավրովի պլանները իրենց հենց այդ տդամաբանությունն էին պարունակում ու բացարձակապես միտված չէին հակամարտության համապարփակ կարգավորմանը: Այդ տրամաբանությանն էր միտված նաև քառօրյա պատերազմը, որն Ադրբեջանը սանձազերծեց Ռուսաստանի քաջալերանքով, առնվազն` լուռ համաձայնությամբ:

Երբ Լահյուն ասում է, թե Մոսկվան ամբողջովին չի վերահսկում իրավիճակը, կրկնակի մեսիջ է հասցեագրում: Դիվանագետի առաջին ուղերձի հասցեատերերը Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններն են, որոնց ակնարկվում է, թե ՆԱՏՕ-ն ուղղակի կամ միջնորդավորված պատրաստ է մեծացնել իր տարածարջանային դերակատարությունը, եթե միայն նման ցանկություն հայտնեն Երևանն ու Բաքուն:

Մյուս կողմից` ՆԱՏՕ-ի պաշտոնյան ակնարկում է, որ իրենք չեն հանդուրժի մի իրավիճակ, երբ Մոսկվան կփորձի սեպարատ լուծում պարտադրել հակամարտության կողմերին: Սա հատկապես կարևոր է հայկական կողմի համար, որովհետև Կրեմլի հնարավոր պարտադրանքը ծնունդ է ռուս-ադրբրջանա-թուրքական համաձայնությունների և, ըստ էության, կապիտուլյացիա է պարտադրում Հայաստանին և Արցախին:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0