Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Առաջիկայում ԼՂ հակամարտության լուծում չկա՝ Ադրբեջանի կոշտ դիրքորոշման պատճառով. Վաղարշակ Հարությունյան

Առաջիկայում ԼՂ հակամարտության լուծում չկա՝ Ադրբեջանի կոշտ դիրքորոշման պատճառով. Վաղարշակ Հարությունյան

By
Առաջիկայում ԼՂ հակամարտության լուծում չկա՝ Ադրբեջանի կոշտ դիրքորոշման պատճառով. Վաղարշակ Հարությունյան

Անկախ նրանից, որ Ադրբեջանը խախտում է 23 տարի առաջ ստորագրված զինադադարի պայմանագիրը, այնուամենայնիվ այդ պայմանագիրը շատ կարևոր է: Եթե այս պայմանագիրը չլիներ, չէր լինի նաև խաղաղ բանակցային գործընթաց, ավելին՝ կլիներ լայնածավալ պատերազմ: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Զինադադարի գործընթացը շատ երկար է տևել: Պատերազմի ընթացքում պայմանագիր կնքելու փորձ արվել է մի քանի անգամ: Այսօր սա միակ իրավական փաստաթուղթն է, որ գործում է որպես զսպող մեխանիզմ: Այս պայմանագրի կարևորությունը նրանում է, որ փաստաթուղթն ընդունված է միջազգային բոլոր կառույցների կողմից»,- նշեց բանախոսը:

Վաղարշակ Հարությունյանի խոսքով, հենց զինադադարի պայմանագիրը ապրիլյան պատերազմում զսպեց Ադրբեջանին՝ Ստեփանակերտի և Շուշիի ուղղությամբ  չօգտագործելու ավիացիա և հեռահար զենքեր:

Անդրադառնալով Արցախի՝ բանակցային կողմ դառնալու խնդրին՝ բանախոսը նկատեց, որ ադրբեջանական կողմը չի համաձայնում այս տարբերակին, քանի որ կարծում է՝ սա ուղիղ քայլ կլինի դեպի ԼՂՀ ճանաչում:

«Մոտ ապագայում ԼՂ հակամարտության  լուծում չկա՝ Ադրբեջանի կոշտ դիրքորոշման պատճառով: Մյուս կողմից, որևէ պետություն չի կարող ստիպել Հայաստանին ոչնչի դիմաց  տարածքներ վերադարձնել Ադրբեջանին»,-  ասաց Պաշտպանության նախկին նախարարը:

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Սեյրան Օհանյանը վերադառնա քաղաքականություն, բանախոսը պատասխանեց, որ դա իրեն վերաբերող հարց չէ:

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0