Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Սերժ Սարգսյանի պահեստային տարբերակը

Սերժ Սարգսյանի պահեստային տարբերակը

By
Սերժ Սարգսյանի պահեստային տարբերակը

Մամուլում ենթադրություն էր եղել, որ 2018 թվականի ապրիլից հետո Սերժ Սարգսյանը կարող է զբաղեցնել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Թերթը կարծում է, որ դրանով Սերժ Սարգսյանը կպահպանի պետական որոշումների վրա ազդեցության լծակները:

Ավելի վաղ Սերժ Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է պատկերացնում իր քաղաքական ապագան, ասել էր, որ դեռ վերջնական որոշում չի կայացրել, սակայն իր ապագան պարտադիր կապված է լինելու անվտանգության ոլորտի հետ: Այդ համատեքստում տրամաբանական է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը կգլխավորի ԱԱԽ-ն:

Հիշեցնենք, որ այդ ակտի նախապատրաստությունը վաղուց է սկսվել: Մասնավորապես, 2016 թվականի օգոստոսին Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծվել է ՀՀ ԱԱԽ քարտուղարություն: Հրամանագիրն ընդունվել է՝ «ընդգծելով 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո Անվտանգության խորհրդի նոր՝ սահմանադրական մարմնի կարգավիճակին անցնելու նպատակով առաջանցիկ եղանակով անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելու կարևորությունը»:

Փաստաթղթում նշված է, որ ՀՀ բարեփոխված սահմանադրության ուժի մեջ մտնելու հետո ԱԱԽ-ն նոր՝ Սահմանադրական մարմնի կարգավիճակ կստանա: Ձեռնարկվող քայլերը  կապահովեն անցումը խորհրդակցական մարմնի կարգավիճակից դեպի որոշումներ կայացնող մարմնի կարգավիճակի:

Ավելի վաղ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել ԱԱԽ վարչակազմի լուծարման մասին:

Այլ կերպ ասած, Հայաստանում նոր Սահմանադրական մարմին է ստեղծվում, որն օժտված է լինելու որոշումներ կայացնելու իրավունքով, ընդ որում, անվտանգության եւ արտաքին քաղաքական ոլորտում: Ավելին, ԱԱԽ-ն մշակելու է անվտանգության եւ արտաքին քաղաքականության ռազմավարությունը եւ մշտական վերահսկողություն է իրականացնելու այդ ռազմավարությունների իրագործման վրա:

«Ազգ-բանակ» հայեցակարգին զուգահեռ նոր սահմանադրական մարմնի ստեղծումը փաստացի հնարավորություն կտա ԱԱԽ ձեռքերում կենտրոնացնել ամբողջ իշխանությունը եւ սահմանել քաղաքականությունը բոլոր ոլորտներում:

Նաիրա Հայրումյան, Մեկնաբան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0