Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Մինչ մենք զբաղված էինք ընտրություններով, մեր հարևանները պետություն էին կերտում. Արա Պապյան

Մինչ մենք զբաղված էինք ընտրություններով, մեր հարևանները պետություն էին կերտում. Արա Պապյան

By
Մինչ մենք զբաղված էինք ընտրություններով, մեր հարևանները պետություն էին կերտում. Արա Պապյան

Այս գործընթացը ակրելի է անվանել ընտրություններ պայմանականորեն, քանի որ այն, ինչ տեղի ունեցավ չի կարելի անվանել ազատ կամարտահայտություն տարբեր հանգամանքերի պատճառով ժողովուրդը չի արտահայտել իր կամքը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Արա Պապյանը:

«Ո՞ւր ենք գնում: Գնում ենք դեպի լրիվ ամբողջատիրություն: Դա երևումէ նաև միջազգային զեկույցներում: Աստիճանաբար մեզ մոտ սահմափակվում են ազատությունները՝ բոլոր տեսակի»:

Առաջիկա 4-5 տարվա ընթացքում Հայաստանում այլևս ընտրություններ չեն լինի: Դա, ըստ քաղաքագետի, ունի դրական և բացասական կողմեր: Դրականն այն է, որ հասարակությունը ավելի քիչ կջզաձգվի: Բացասականն այն է, որ հասարակությունն այլև լծակ չունի իրականացնելու իր սահմանադրական իրավունքը, այն է՝ որկիրը կառավարելը:

«Ակնհայտ է, որ այսօր Հայաստանում ժողովուրդը չէ կառավարում երկիրը, ինչպես գրված է Սահմանադրությունում, այլ 50-100 ընտանիք, որոնց թիվը առաջիկա տարիներին կնվազի»:

Ըստ պարոն Պապյանի՝ մինչև մենք զբաղված էինք այսպես կոչված ընտրություններով, մեր հարևան երկրները պետություն էին կերտում:

Այդպես, Վրաստանն ու Չինաստանը համաձայնագիր ստորագրեցին ազատ առևտրի մասին, իսկ դա նշանակում է, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո վրացական արտադրանքի 94 տոկոսը Չինաստան ներկրվելիս ազատվելու է մաքսատուրքերիցՎրաստանն արդեն գինիների առանձին խանութներ ունի Չինաստանում, ջրի ու հանքային ջրի արտահանումն էլ մեծ թիվ կկազմի: Վրաստանը միայն 200 միլիոն դոլարի պնդուկ է արտահանում աշխարհի տարբեր երկրներ, իսկ Չինաստանը դրա պահանջարկն ունի»,-ասաց Արա Պապյանը:

Ադրբեջանն իր հերթին այս ընթացքում 2 կարևոր միջոցառում անցկացրեցՄեկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո միջմշակութային երկխոսության ֆորումն էր, որը ավելի շատ ներկայացված էր որպես իսլամի և քրիստոնեության միջև երկխոսություն: Այսինքն, Ադրբեջանը ցանկանում է դառնալ սուբյեկտ: Ավելին, այդ երկրում շարունակում են ընթանալ իսլամական համերաշխության խաղերը: 54 երկիր է մասնակցում, մասնակիցների թիվն էլ՝ 3000-ից ավելի: Փաստորեն, Ալիևը կրկին օգտագործում է կրոնական գործոնը: Այս ամենից ելնելով՝ կարող ենք ասել, որ Վրաստանը ձգտում է դեպի Արևմուտք, Ադրբեջանը դեպի իսլամական աշխարհ, Հայաստանն էլ՝ Ռուսաստան»:

Չինաստանից դեպի Եվրոպա մետաքսի նոր ճանապարհ ստեղծելու նախաձեռնություն նույնպես հայաստանը դուրս է մնացել. «Ռուսաստանը իր բաժինն է ուզում, կա նաև հարավային ճանապարհը: Բնականաբար մենք չկանք: Օրինակ, Լուկաշենկոն Պեկինում էր, բայց ՀՀ-ն ներկայացված չէր: մենք հերթական անգամ դուրս ենք մնում քաղաքական և տնտեսական ծրագրից»,- նշեց Արա Պապյանը

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0