Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | «Սերժ Սարգսյանն ապշեցնում է իր բացահայտ ցինիզմով»

«Սերժ Սարգսյանն ապշեցնում է իր բացահայտ ցինիզմով»

By
«Սերժ Սարգսյանն ապշեցնում է իր բացահայտ ցինիզմով»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 18-ին հանդիպել է ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ: Սարգսյանն ընդգծել է, որ ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները առաջընթաց էին, և մատնանշել է առաջընթացի երեք հանգամանք:

«Առաջին հանգամանքը, կարծում եմ, այն է, որ վերջին տարիներին մեզ հաջողվեց անշրջելի դարձնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների առաջմղումը»,- նշել է Սարգսյանը՝ ընդգծելով, որ մարդու իրավունքները և հիմնարար ազատություններն այն համատեքստն են, որոնց շրջանակներում Հայաստանում տեղի են ունենում ընտրությունները։

Ընտրություններում արձանագրված առաջընթացի երկրորդ հանգամանքը, ըստ Սարգսյանի, քաղաքական ուժերի միջև քաղաքական համաձայնության կայացումն էր, իսկ երրորդը՝ միջազգային համագործակցության շատ բարձր մակարդակը:

Մինչդեռ իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հակադարձում է՝ Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունները պարզապես ապշեցնում են բացարձակ ցինիզմով. «Փաստորեն պետության ղեկավարը կարող է իրեն թույլ տալ այս խայտառակ ընտրությունների հենքի վրա նման գնահատական հնչեցնել։ Սերժ Սարգսյանը փորձ է անում խոսել մարդու իրավունքների, ժողովրդավարության մասին։ Բայց իմ խորին համոզմամբ՝ նա բացարձակ չի հասկանում՝ ինչ է մարդու իրավունքը, ինչ է ժողովրդավարությունը»։

Ըստ Սաքունցի՝ ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների բոլոր նորմերի խայտառակ խախտումներ են արձանագրվել. «Նախընտրական քարոզչությունն ուղեկցվել է բռնություններով, դանակահարությամբ, ծեծով, վարչական ռեսուրսի կազմակերպված և զանգվածային չարաշահումներով, խոսքի ազատության ակնհայտ սահմանափակվածություն է եղել, քաղաքացիների ազատ կամքի խայտառակ ճնշումներ ու սահմանափակումներ, որի ապացույցները ներկայացրել է«Իրազեկ քաղաքացիների միավորումը»՝ Դանիել Իոննիսյանի ղեկավարությամբ։ Նաև արձանագրվել է «ՍԱՍ գրուպի» աշխատակիցների նախընտրական ահաբեկչական ձայնագրության փաստը, և այդ բոլորին մասնակցում էին վարչական մարմինները՝ հանձինս մարզպետարանների, քաղաքապետարանների, թաղապետարանների, համայնքային ղեկավարների, որոնք իրենց իշխանական լծակներն օգտագործում էին քաղաքացիներին պարտադրելու, սպառնալու համար»,- ասում է Սաքունցը՝ հավելելով, որ այդ ամենում ներգրավված էին նաև իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ ի դեմս Հայաստանի փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի և նրա եղբոր։

Մեր զրուցակցի խոսքով՝ չկա մի գործոն, որի հիման վրա Սարգսյանը կարող էր իր խոսքը կառուցել մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին. «Ինքը չէ, որ պետք է խոսի քաղհասարակության կայացվածության մասին։ Նա իր գործողություններով անընդհատ նոր սահմանափակումներ է առաջացնում քաղաքացիական հասարակության վրա։ Որպես ապացույց հանդիսանում է ոչ թե իմ նշած գործերում իրավապահների անգործությունը, այլ նույն վարչական ռեսուրսի կազմակերպված և զանգվածային չարաշահման մասով դատական հայցեր են ներկայացվում խախտումներն արձանագրած ներկայացուցչի՝ Դանիել Իոննիսյանի դեմ»։

Սաքունցը հավելում է՝ հավաքի մասնակիցները՝ ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպաններն առավել քան իրազեկված են խախտումների մասին, իրազեկված են նաև քաղաքական կոռուպցիայի մասին, գիտեն նաև ընտրակաշառքների անպատժելի գործելակերպի մասին. «Այդ պարագայում քիչ թե շատ պարկեշտություն ունեցող մարդը չպետք է ծպտուն հաներ մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին»։

Մեր դիտարկմանը, թե գուցե հենց ԵԱՀԿ անդամ պետություններն են իրենց ոչ կոշտ արձագանքներով Սարգսյանին կանաչ քարտ տվել, իրավապաշտպանն արձագանքեց. «Չեմ կարծում, թե կարելի է կանաչ քարտ ստանալու որակում տալ։ Թե ԵՄ պատվիրակության ղեկավարը, թե ԱՄՆ դեսպանատունը և թե ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը, բացառությամբ ԱՊՀ առաքելության, բոլորն իրենց նախնական եզրակացություններով ու հայտարարություններով ամրագրել են իմ նշած բոլոր խախտումները։ Այսինքն՝ արձանագրել են այնպիսի փաստեր, որոնց առկայության պայմաններում հնարավոր չէ անցկացված միջոցառումը համարել ընտրություն։ Այսինքն՝ Սարգսյանն իր գնահատականներով ի ցույց դրեց իր ցինիզմն ու արհամարհանքը։ Բայց հարց է առաջանում՝ նա արդյոք ունի՞ այդքան ռեսուրս նման կերպ արհամարհելու այն եզրակացություններն ու զեկույցները, որոնցում խոսվում է հենց մարդու իրավունքների խախտումների և ժողովրդական ինստիտուտների չկայացվածության մասին»։

 

Մեր զրուցակիցը հավելում է՝ մոտ ապագայում Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու հաշտվել իրականության հետ. «Այդ նույն երկրների գերակշիռ մասը բավականին կոշտ դիրքորոշումներ են ունենալու, երբ հարցը հասնի ֆինանսական ներդրումներին»։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0