Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Իսրայելական ներկայությունն Ադրբեջանում, հատկապես ռազմական ոլորտում, լուրջ սպառնալիք է Իրանի անվտանգության համար. Իրանագետ

Իսրայելական ներկայությունն Ադրբեջանում, հատկապես ռազմական ոլորտում, լուրջ սպառնալիք է Իրանի անվտանգության համար. Իրանագետ

By
Իսրայելական ներկայությունն Ադրբեջանում, հատկապես ռազմական ոլորտում, լուրջ սպառնալիք է Իրանի անվտանգության համար. Իրանագետ

Ապրիլի 16-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի այցը Իրան զուտ արարողակարգային բնույթ էր կրում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Բոլորովին անսպասելի չէր, որ մեր պաշտպանության նախարարի այցից հետո իրենց երկրի պաշտպանության նախարարն էլ պետք է ջանա Իրան մեկնել: Եթե մենք փորձենք ամփոփել այցի արդյուքները, ապա, դատելով առկա տեղեկատվությունից, այցը կրել է հիմնականում արարողակարգային բնույթ. որևէ գրանցված հաջողության մասին իրանական լրատվամիջոցները չեն հաղորդում: Ուղղակի տեղի են ունեցել մի շարք արարողակարգային հանդիպումներ, Ադրբեջանի պաշտպանության նախարարը չի այցելել Իրանի ռազմաարդյունաբերական համալիրի որևէ ձեռնարկություն», - նշեց իրանագետը:

Վ. Ոսկանյանն ընդգծեց, որ Իրանը նման քաղաքականությամբ փորձում է թուլացնել ադրբեջանա-իսրայելական սերտ համագործակցությունը, քանի որ, իսրայելական ներկայությունը Ադրբեջանում, հատկապես ռազմական ոլորտում, լուրջ սպառնալիք է Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության համար:

«Բնական է, որ Իրանը փորձում է, նման հանդիպումների գնալով, որոշակիորոն մեղմել իսրայելական ազդեցությունն Ադրբեջանի ներսում», - ասաց  նա:

Հարցին, թե արդյոք Իրանի նմանօրինակ քաղաքականությունը կարող է արդյունք տալ, իրանագետն ասաց, որ ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները շատ ավելի խորքային բնույթ ունեն, քան շատերը կարծում են, և Իրանը չի կարողանա ազդել այդ հարաբերությունների վրա:

Հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա Իրանի նման քաղաքականությունը Հայաստան-Իրան հարաբերությունների վրա, իրանագետը արձագանքեց.

«Չեմ կարծում, որ հայ-իրանական քաղաքական, տնտեսական, մշակութային, նաև ռազմական և պաշտպանական ոլորտի համագործակցությունը պայմանվորվում է երրորդ կողմերի հետ Իրանի համագործակցության հանգամանքով: Մենք Իրանի հետ ունենք սեփական օրակարգ, եթե արդյունավետ իրականացնեք այն, ապա կգրանցենք լուրջ հաջողություններ՝ առանց հաշվի առելով երրորդ կողմերի ջանքերը»:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0