Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Ինչով է Ստեփանակերտին հետաքրքրել Ադրբեջանի պաշտպանության նախարարի Իրան կատարած այցը

Ինչով է Ստեփանակերտին հետաքրքրել Ադրբեջանի պաշտպանության նախարարի Իրան կատարած այցը

By
Ինչով է Ստեփանակերտին հետաքրքրել Ադրբեջանի պաշտպանության նախարարի Իրան կատարած այցը

Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը որևէ արտառոց բան չի տեսնում Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանի՝ ադրբեջանցի իր գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում ղարաբաղյան հարցի մասին արված հայտարարության մեջ, թե ղարաբաղյան խնդիրը պիտի լուծվի խաղաղ ճանապարհով՝ «առանց որևէ երրորդ կողմի միջամտության»:

«Միշտ էլ Իրանի պաշտոնական տեսակետը դա է եղել: Որքան ես հիշում եմ՝ իրանական կողմը միշտ էլ ասում է, որ երկու կողմերը պետք է գան ընդհանուր եզրակացության, հավանաբար հույս ունենալով, որ երկու կողմերը կգան ընդհանուր եզրակացության իր միջնորդությամբ: Չկա աշխարհում որևէ պետություն, որ պաշտոնապես հայտարարի, թե որևէ խնդիր, այդ թվում նաև Ղարաբաղի հարցը կարող է լուծվել ռազմական ճանապարհով: Բոլորն էլ խոսում են խաղաղ կարգավորման մասին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Վահրամ Աթանեսյանը:

Մեր զրուցակցի կարծիքով՝ այս համատեքստում ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել ոչ թե հրապարակային հայտարարություններին, այլ Ադրբեջանի պաշտպանության նախարարի իրանական այցելության ենթատեքստին:

«Ինչո՞ւ այցը տեղի ունեցավ հատկապես այսօր, դա որևէ կապ ունի՞ Իրանի և Ադրբեջանի ռազմական հնարավոր համագործակցության հետ: Կարծում եմ, որ այս հարցերն ավելի հետաքրքիր են, բայց դա արդեն տեղեկացված մարդկանց և վերլուծաբանների խնդիրն է՝ պարզել, թե ինչու հատկապես այս պահին տեղի ունեցավ Ադրբեջանի պաշտպանության նախարարի այցը Իրան:

 

Եթե փորձենք զուգահեռ անցկացնել, դրանից մի քանի օր առաջ Բաքվում էր Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշևը, որը ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Ադրբեջանում քննարկել է անվտանգության հետ կապված հարցեր: Արդյո՞ք Ադրբեջանի պաշտպանության նախարարի այցը Իրան այդ ընդհանուր գծի մեջ չէ, նկատի ունեմ Ադրբեջանի հնարավոր կողմնորոշումը ռուս-իրանական գծին Սիրիայի հարցում՝ ի տարբերություն Թուրքիայի, որը պաշտպանեց ամերիկյան հրթիռակոծումը: Գուցե նաև այս տեսակետից է Ադրբեջանի պաշտպանության նախարարի այցը հետաքրքիր»:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0