Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Թուրքիան դառնում է միջազգային հանրության կողմից անվերահսկելի. թուրքագետ

Թուրքիան դառնում է միջազգային հանրության կողմից անվերահսկելի. թուրքագետ

By
Թուրքիան դառնում է միջազգային հանրության կողմից անվերահսկելի. թուրքագետ

«Չնայած Թուրքիայում սահմանադրական հանրաքվեն իշխանությունների համար դրական ելք ունեցավ, սակայն արդյունքներն այդ երկրի ղեկավարության համար այնքնան էլ գոհացուցիչ չէին»,- լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

Նրա խոսքով, միջերկրածովյան, արևմտյան և քրդաբնակ շրջանները քվեարկել են «ոչ»-ի օգտին, մինչդեռ  կենտրոնական, սևծովյան շրջանները հակված էին «այո»-ին:

«Գավառական շրջաններն ավելի կրոնամետ և ավանդապաշտ են, հետևապես սպասելի էր, որ պետք է կողմ քվեարկեին Էրդողանին: Ընդհանուր պատկերը խոսում էր թուրքական հասարակության բևեռացվածության և մասնատվածության մասին, որոնք պարբերաբար իրենց զգացնել կտան»,- նշեց բանախոսը:

Թուրքագետի համոզմամբ, հանրաքվեի արդյունքներն անպայման կազդեն Թուրքիայի արտաքին հարաբերությունների վրա:

«Այս երկիրը գնալով ավելի ու ավելի անկանխատեսելի է դառնում, ինչը երբեմն հանգեցնում է ագրեսիայի: Թուրքիան դառնում  է միջազգային հանրության կողմից անվերահսկելի»,- իր տեսակետը պարզաբանեց Լևոն Հովսեփյանը:

Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Էրդողանի այն հայտարարությանը, որ հաջորդ հանրաքվեն երկրում անցկացվելու է ԵՄ անդամակցությունից հրաժարվելու օգտին, թուրքագետը նկատեց՝ սա, անշուշտ, սպառնալիք է՝ ցանկալի արդյունքները ապահովելու համար:

Ամփոփելով՝ Լևոն Հովսեփյանն ընդգծեց՝ դատելով թուրքական իշխանությունների ազգայնամոլական հռետորաբանությունից և արժեհամակարգից՝ հակահայ տրամադրություններն այդ երկրում կշարունակվեն:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0