Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | ՀՀ–Իրան սահմանին ազատ տնտեսական գոտու նախաձեռնության իրականացման համար այս պահին որևէ խոչընդոտ չեմ տեսնում. Արմեն Մանվելյան

ՀՀ–Իրան սահմանին ազատ տնտեսական գոտու նախաձեռնության իրականացման համար այս պահին որևէ խոչընդոտ չեմ տեսնում. Արմեն Մանվելյան

By
ՀՀ–Իրան սահմանին ազատ տնտեսական գոտու նախաձեռնության իրականացման համար այս պահին որևէ խոչընդոտ չեմ տեսնում. Արմեն Մանվելյան

ՀՀ–Իրան սահմանին ազատ տնտեսական գոտու ծրագրի իրականացման համար խոչընդոտներ այս պահին չկան, բայց չեմ կարող բացառել այդ խոչընդոտների հավանականությունը հետագայում. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով ՀՀ–Իրան սահմանին ազատ տնտեսական գոտու նախաձեռնությանը։

«Ազատ տնտեսական գոտու ստեղծումը ոչ միայն հայկական, այլ ԵԱՏՄ ծրագիր է, և Հայաստանն ունի իր շահագրգռվածությունը, քանի որ իր սահմանին է լինելու,  հետևաբար ներդրումներն էլ լինելու են Իրան-Հայաստան սահմանագոտում»,- ասաց նա:

Մանվելյանը նշեց, որ ԵԱՏՄ-ի անունից Իրանի հետ բանակցում է Հայաստանը, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանը շահագրգռված է ծրագրի իրականացմամբ, սակայն, քանի որ խնդիրը ոչ միայն Իրան-Հայաստան հարաբերություններն են, ապա բացառել, որ խնդիրներ կարող են առաջանալ, չի կարելի:

«Այս պահին իրականացման համար ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում, սակայն ծանոթ եմ Իրանի հետ բանակցային գործընթացների փորձին և Իրանն ընդհանրապես ծանր բանակցային կողմ է։ Միշտ չէ, որ բանակցությունները դրական են ավարտվում: Հայաստանն այդ առումով բացառիկ երկիր է, որովհետև հիմնականում հայ-իրանական բանակցությունները որքան էլ երկար են տևել, վերջիվերջո, որպես կանոն, ավարտվել են պայմանագրի կնքմամբ»,-ասաց նա:

Արմեն Մանվելյանը բացառիկ համարեց, որ ծրագրի արդյունքում նախատեսվում է 300 միլիոն դոլարի ներդրում իրականացնել: «Ընդհանրապես, ազատ տնտեսական գոտիների փորձը ցույց է տվել, որ սպասել շատ արագ արդյունավետություն պետք չէ։ Սա ավելի երկարատև և ռազմավարական ծրագիր է, ժամանակի ընթացքում է երևում արդյունքը»,-ասաց նա:

Լիանա Առաքելյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0