Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Սաֆրաստյանը Թուրքիայում հանրաքվեից հետո Հայաստանի նկատմամբ քաղաքականության փոփոխություններ չի ակնկալում

Սաֆրաստյանը Թուրքիայում հանրաքվեից հետո Հայաստանի նկատմամբ քաղաքականության փոփոխություններ չի ակնկալում

By
Սաֆրաստյանը Թուրքիայում հանրաքվեից հետո Հայաստանի նկատմամբ քաղաքականության փոփոխություններ չի ակնկալում

Թուրքիայում սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանի նկատմամբ այդ երկրի քաղաքականության մեջ առաջիկայում նոր փոփոխություններ չեն լինի. նման զարգացումների սպասելու իմաստ չկա: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտ ի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Թուրքիան կշարունակի իր քաղաքականությունը Մերձավոր Արևելքում` Սիրիայում, Իրաքում: Թուրքիան ամեն ինչ անելու է, որպեսզի թույլ չտա Մերձավոր Արևելքում քրդական պետության կամ ինքնավարության առաջացումը: Սա այդ երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունն է լինելու»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա հավելեց, որ ներկա պայմաններում, երբ Թուրքիան լարված հարաբերությունների մեջ է ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ, սպասել, որ Հայաստանի նկատմամբ քաղաքականության հարցում Թուրքիան կգնա որոշիչ փոփոխությունների, իմաստ չունի: «Ես կարծում եմ, որ Թուրքիայի քաղաքական վերնախավն ունի ընդհանուր մոտեցում Հայաստանի հետ հարաբերությունների հարցում: Նրանք գտնում են, որ Հայաստանն աշխարհաքաղաքական առումով Թուրքիայի համար կարևոր նշանակություն չունի և ցանկանում են հարաբերությունները թողնել նույն` գոյություն չունեցող մակարդակի վրա»,- եզրափակեց Սաֆրաստյանը:

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0