Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանին ականազերծման աշխատանքներն այս պահին ռազմավարական բնույթ չունեն. թուրքագետ

Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանին ականազերծման աշխատանքներն այս պահին ռազմավարական բնույթ չունեն. թուրքագետ

By
Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանին ականազերծման աշխատանքներն այս պահին ռազմավարական բնույթ չունեն. թուրքագետ

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն անդրադարձել է Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանին ականազերծման աշխատանքներ իրականացնելու քայլին: «Ես չեմ կարծում, որ այդ ամենն այս պահին ինչ-որ ռազմավարական նշանակություն ունի: Ներկա պահին չունի, բայց հետագայի համար չեմ կարող ասել: Սա զուտ ռազմական դաշտում ընթացող գործընթաց է և շատ դժ վար է հիմա դրան քաղաքական մեկնաբանություն տալ: Պետք է սպասենք, տեսնենք` ինչ կլինի»,- «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սաֆրաստյանը:

Նրա խոսքով` Թուրքիայի արտաքին քաղաքականությունը քննարկելիս, հարկավոր է լավ հասկանալ Թուրքիա-Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները: «Որպես պատմաբան եմ ասում` Եվրոպան, 19-րդ դարից սկսած, Թուրքիային օգտագործել է որպես Ռուսաստանին հակակշիռ: Եվ ես կարծում եմ, որ նման քաղաքականությունը ստրատեգիական առումով պահպանվելու է: Այսինքն՝ որքան էլ Եվրոպան դժգոհ է Թուրքիայում տեղի ունեցող գործընթացներից, երբեք կապերը չի խզի Թուրքիայի հետ: Եվրոպան և Միացյալ Նահանգները շարունակելու են Թուրքիան որպես հակակշիռ օգտագործել Ռուսաստանի դեմ»,- նշեց Սաֆրաստյանը:

Սաֆրաստյանը նշում է, որ Թուրքիան էլ շատ լավ հասկանում է, թե ինչ է տեղի ունենում և փորձում է այդ ամենից իր օգուտները քաղել: «Նկատելի է, որ Թուրքիայի հարաբերությունները Ռուսաստանի հետ լավանում են, հետո սրվում են, հետո կրկին լավանում են: Նույնն էլ Եվրոպայի դեպքում է:Այսինքն՝ գնում է մեծ ռազմավարական ու դիվանագիտական խաղ, որում ներգրավված է Թուրքիան»,- ասաց նա:

 

Թուրքիան այն պետությունն է, որ, մտնելով դիվանագիտական և ռազմավարական այդ խաղի մեջ, միշտ փորձում է իր օգուտները ստանալ: «Եվ մենք պետք է հասկանանք, թե Թուրքիան տվյալ պահին ինչ օգուտ է ցանկանում ստանալ: Ես կարծում եմ, որ Թուրքիայի առաջին ռազմավարական նպատակը Մերձավոր Արևելքում քրդական պետության առաջացման գործընթացի կասեցումն է: Սակայն Թուրքիան,  ունենալով  դարավոր հակամարտություն Իրանի հետ, ամեն կերպ փորձելու է սահմանափակել Իրանի հնարավորությունները: Բացի այդ, փորձելու է հնարավորինս սահմանափակել նաև Ռուսաստանի հնարավորութ յունները: Այս առումով մենք տեսնում ենք, որ Հայաստանը Թուրքիայի համար աշխարհաքաղաքական առումով մեծ նշանակություն չունի»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0