Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջադրած խաղաղության ծրագիրը իրականության հետ կապ չունի. քաղաքագետ

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջադրած խաղաղության ծրագիրը իրականության հետ կապ չունի. քաղաքագետ

By
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջադրած խաղաղության ծրագիրը իրականության հետ կապ չունի. քաղաքագետ

Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջադրած խաղաղության ծրագիրը իրականության հետ կապ չունի:  «Ես համարում եմ, որ դա ընդամենը նախընտրական ծրագիր է, հետևաբար, ինչպես յուրաքանչյուր նախընտրական մոտեցում, կարող է կապ չունենալ քաղաքական, դիվանագիտական, կամ ռազմական իրականության հետ, որը կա Արցախյան հակամարտության շուրջ»,- ասաց նա:

Քաղաքագետը ակնհայտ համարեց, որ այս պահին ինչ-որ առաջխաղացում հնարավոր չէ արցախյան բանակցային գործընթացում և բավականին տեսանելի ապագայում չի լինի:

«Ամենակարևորը, որ դա տեղի չի ունենում մեծամասամբ Ադրբեջանի մոտեցումից ելնելով, որը մադրիդյան սկզբունքներից փորձում է հանել հայկական կողմի համար ամենակարևոր դրույթները»,- ասաց նա:

Սերգեյ Մինասյանը նշեց, որ մյուս քաղաքական ուժերը խոսում են միայն այն մասին, որ ոչ մի զիջում չեն պատրաստվում անել, իսկ ՀԱԿ-ը այդ գաղափարը օգտագործում է տարբերվելու համար, ինչը  տրամաբանորեն բխում է այն մոտեցումներից, որոնք ունեցել է Լևոն Տեր-Պետրոսյանը 20-28 տարի առաջ:

«Բայց դա որևէ կապ չունի իրականության հետ, քանի որ քիչ է ասել, որ ես ուզում եմ խաղաղություն: Այն դրույթները, որոնք առաջ է քաշում ՀԱԿ-ը դա իրականում մադրիդյան դրույթների գաղափարն է. տարածքներ՝ խաղաղության և կարգավիճակի դիմաց: Սակայն մյուս կողմը՝ Ադրբեջանը, դա չի ընդունում»,-ասաց ա:

Ըստ քաղաքագետի՝ խնդիրն այն է, որ պատերազմ-խաղաղության գաղափարախոսական մոտեցումները առաջնահերթ չեն ներկայիս նախընտրական պայքարում: Նա կարծում է գաղափարախոսական մոտեցումներն արտաքին քաղաքականության վերաբերյալ ընտրություններում վճռորոշ դեր չեն խաղում, այլ վճռորոշը ադմինիստրատիվ, մարդկային, ֆինանսական ռեսուրսներն են:

Լիանա Առաքելյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0