Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | «Հայաստանը և Ռուսաստանը միավորում են բանակները». «Նեզավիսիմայա գազետա»

«Հայաստանը և Ռուսաստանը միավորում են բանակները». «Նեզավիսիմայա գազետա»

By
«Հայաստանը և Ռուսաստանը միավորում են բանակները». «Նեզավիսիմայա գազետա»

«Նեզավիսիմայա գազետա» պարբերականը վերլուծական հոդվածով անդրադարձել է հայ-ռուսական ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության խորացմանը և վերլուծական հոդվածով ամփոփել է Սերժ Սարգսյանի՝ Ռուսաստան կատարած այցելության արդյունքները: Հրապարակման համաձայն՝ ՀՀ նախագահի և պաշտպանության նախարարի այցելության գլխավոր արդյունքը զորքերի միավորված ստորաբաժանումների ստեղծման շուրջ արձանագրված առաջընթացն է:

«Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական ինտեգրման մակարդակը բավական բարձր է, քան Ռուսաստանի և Ադրբեջանի միջև: Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը առանձնահատուկ կերպով ընդգծեց «երկու պետությունների միջև միավորված ռազմական ստորաբաժանումների մասին միջպետական համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև՝ Կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգության հակաօդային պաշտպանության տարածաշրջանային միավորման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելը»», - նկատել է պարբերականը:

Պարբերականի հետ զրույցում  ՌԴ գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչևը, անդրադառնալով հայ-ռուսական և ռուս-ադրբեջանական հարաբերություններին, նշել է. «Նման պայմաններում  դժվար է  պատկերացնել, որ ՌԴ-ն կփոխի  ուղենիշը  և Ադրբեջանի ու Հայաստանի  առճակատման ժամանակ կկանգնի որևէ մեկի կողքին։ ՀՀ-ում զորքերի միացյալ խմբավորում ստեղծելը կապ ունի հարևան Թուրքիայի հետ, որը ՆԱՏՕ-ի դաշինքի մեջ է։ Բացի այդ, և Մոսկվայի, և Երևանի համար, կարծես թե,   անհանգստության տեղիք են տվել Վրաստանում  տեղի ունեցող իրադարձությունները։ Այս երկրի մի շարք շրջանները բնակեցված են հայերով։ Թբիլիսին ձգտում է  դեպի ՆԱՏՕ և սպառնում ՌԴ-ի բարեկամական երկրներին։ Սա կարևոր գործոն է Մոսկվայի դիրքը տարածաշրջանում ամրապնդելու համար»։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0