Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Թուրքիան տապալվեց. Անկարայում չէին սպասում նման կտրուկ շրջադարձ

Թուրքիան տապալվեց. Անկարայում չէին սպասում նման կտրուկ շրջադարձ

By
Թուրքիան տապալվեց. Անկարայում չէին սպասում նման կտրուկ շրջադարձ

Թուրքիան եվրոպական երկրներում այսքան աղմուկ չէր բարձրացնի, եթե «եվրոպական նախագիծը» դեռ ուժի մեջ լիներ: Թուրքիան արտաքին քաղաքականության մեջ զուգահեռ քայլեր է կատարում Ռուսաստանի ուղղությամբ եւ փորձում է կողմնորոշվել Մերձավոր Արեւելքում:

Թուրքիայում լավ են հասկանում, որ Ռուսաստանի հետ ավելի սերտ հարաբերությունների ստեղծումը, նկատի ունենալով դաշինքը կամ բլոկային մասնակցությունը, դժվար թե հաջողվի: Բայց Ռուսաստանի հետ համագործակցությունը էներգետիկայի, զենքի մատակարարման եւ ընդհանրապես առեւտրական լայն հարաբերությունների հարցում մոտ ապագայում լիովին հնարավոր է:

Ռուսաստանի հետ առավել մերձեցումը մեծ դժգոհություն կառաջացներ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից: Դա հարցականի տակ կդներ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը, եթե դա արդեն չի դարձել օրակարգի հարց:

Թուրքիան ձգտում է Ռուսաստանի հետ հարաբերություններից ստանալ շատ բան, օրինակ՝ ղարաբաղյան խնդրի լուծումը հօգուտ Ադրբեջանի, ինչը թուրքերին անվիճելի առավելություն կտար Հարավային Կովկասում:

Թուրք նախարարների այցերը Եվրոպա նպատակ ունեն եվրոպացիներին պարտադրել թուրքական քաղաքական խնդիրները եւ եվրոպական ասպարեզը դարձնել թուրքական խնդիրների քննարկման տեղ: Ընդ որում, թուրքերը կցանկանային դա անել երկար ժամանակով, կամ ընդմիշտ:

Նրանք գտնում են, որ Եվրոպայում թուրքերի քանակը լիովին բավարար է այդ տարածաշրջանը Թուրքիայի խնդիրների քննարկման սխեմաների մեջ ներգրավելու համար:

Ընտրվել են երեք պետություններ՝ Գերմանիան, Նիդերլանդները եւ Ֆրանսիան՝ այն երկրները, որոնք ակտիվ խոչընդոտում են եվրոպական իրական նախագծին Թուրքիայի ներգրավմանը:

Եվրոպան մնում է այն տարածաշրջանը, որտեղ թուրքերը հույս ունեն ձեռք բերել նոր կարգավիճակ միջազգային պլանում: Սա թուրքերի համար բարդ հետեւանքներ ունեցավ, քանի որ բախվեցին բավական բարդ երեւույթի՝ Թուրքիայի հակամարտությանը ոչ միայն ընդդիմադիր, այլեւ կառավարական ոլորտների հետ:

Սակայն թուրքական խնդիրների քննարկման մասին խոսք լինել չի կարող, եվրոպական ոչ մի քաղաքական ուժ նպատակ չունի մասնակցել դրան՝ համարելով խիստ բացասական գործընթաց:

Պարզվեց, որ եվրոպական երկրների թուրքական բազմամիլիոնանոց սփյուռքը չի կարող դառնալ հրապարակային քննարկման գործոն, այլ ընդամենը դիտարկվում է եվրոպական սոցիումի լիովին անպետք բաղկացուցիչ:

Այս իրավիճակում Գերմանիայում կգտնվեն էքստրավագանտ քաղաքական շրջանակներ, որոնք ավանդաբար բրիտանացիներին կմեղադրեն այդ սկանդալի կազմակերպման մեջ, ինչն անհավանական է, քանի որ անգլիացիները ներկայում լիովին այլ խնդիրներ ունեն: Մյուս կողմից, ներկայում ցանկացած սկանդալ Գերմանիայում բարենպաստ կլիներ Մեծ Բրիտանիայի համար:

Արդյոք նկատի էր առնվել եվրոպական պետություններին ֆաշիզմի ու ռասիզմի մեջ մեղադրելու պրակտիկան: Իհարկե ոչ, եւ Անկարայում չեն սպասել իրադարձությունների նման կտրուկ շրջադարձ: Հնարավոր է հայկական համայնքների գործունեությունը, որոնց կարծիքը եվրոպական երկրների հանրությունը երբեմն լսում է, ոգեշնչել է թուրքերին թուրքական խնդիրների քննարկումը սադրելու համար:

Երեւում է տեղի է ունեցել եվրոպական ներկայիս երեւույթների բաղկացուցիչների՝ ժողովրդավարական սկզբունքների ու էթնո-կրոնական համայնքների հանդեպ բացասական վերաբերմունքի միացումը: Այսինքն, տեղի է ունեցել երկու անհամատեղելի երեւույթների համատեղումը թուրքերի հետ կապված իրավիճակում:

Թուրքիան Եվրոպայում գտա՞վ այն, ինչ փնտրում էր: Երեւում է՝ ոչ: Անկարայում ժամանակավոր ոգեւորություն է, քանի որ թուրքերը կարողացան ինչ որ չափով կոնսոլիդացնել թուրքական հանրությունը: Սակայն ի՞նչ է սպասվում ապագայում:

Որքանո՞վ են թուրքերը պատրաստ իրականացնել իրենց գլխավոր նպատակը՝ միջազգային մեկուսացումից ու շրջափակումից դուրս գալը: Այդ խնդիրը տապալվել է: Թուրքիան դարձել է ավելի ագրեսիվ ու ավելի անհանդուրժող:

Ռուսաստանն անկասկած գոհ է այդ վիճակից, քանի որ ներկայում արդեն միայնակ չի լինի իր մեկուսացման ու շրջափակման մեջ:

Ինչպե՞ս դրան կվերաբերվեն եվրոպացիներն ու ամերիկացիները: Ներկայում քաղաքական շրջանակները նոր փաստարկներ են ստացել արմատական շրջանակների հետ բանավեճում: Եվրոպական ապագա քաղաքականության լեգիտիմությունը նկատելի ամրապնդվել է:

Ինչ վերաբերվում է ամերիկացիներին, մասնավորապես ԱՄՆ նոր վարչակազմին, ՆԱՏՕ-ի մուսուլմանական դաշնակից երկրի հետ հարաբերությունների մասով նրա փաստարկները նույնպես ուժեղացել են: Իհարկե, այստեղ շահեցին առավելապես «նոր ամերիկացիները»:

Իգոր Մուրադյան, Քաղաքագետ

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0