Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Tagesanzeiger. Ի՞նչ տեղի կունենա, եթե Էրդողանը հրաժարվի միգրացիոն գործարքից

Tagesanzeiger. Ի՞նչ տեղի կունենա, եթե Էրդողանը հրաժարվի միգրացիոն գործարքից

By
Tagesanzeiger. Ի՞նչ տեղի կունենա, եթե Էրդողանը հրաժարվի միգրացիոն գործարքից

Եվրոպայի հետ վեճում Թուրքիայի նախագահի ձեռքերում խաղաքարտ կա։ Tagesanzeiger-ի հետ զրույցում ասել է միգրացիոն համաձայնագրի գաղափարակիրներից մեկը՝ Հերալդ Կլաուսը, խոսելով պայմանավորվածությունների խզման հնարավոր հետեւանքների մասին։

«Թուրքիայի կողմից սպառնալիքները ավելի ու ավելի մռայլ են հնչում, գրեթե աստվածաշնչյան երանգով՝ եթե Եվրոպան Թուրքիայի հանդեպ իրեն արդար չպահի, ապա Թուրքիան պատրաստ է նորից բացել դարպասները ու հեղեղել Եվրոպան՝ տվյալ դեպքում փախստականներով։ Եվրոպան ինքն իրեն խոցելի դիրքում է դրել, հնարավոր դարձնելով նման շանտաժը, համարում են միգրացիոն գործարքի քննադատները։ Այս տարի, երբ Եվրոպայում բազմաթիվ ընտրություններ են ծրագրված, միգրացիոն նոր ճգնաժամը սարսափեցնում է քաղաքական գործիչներին», նկատում է հոդվածագիրը։

Էրդողանը միգրացիոն գործարքը կնքելուց գրեթե անմիջապես հետո արդեն սկսել էր սպառնալ դրա խզումով, բայցեւայնպես դեռ չի գնացել այդ քայլին։ Պատճառը պարզ է։ Թուրքիան նվազ շահագրգռված չէ համաձայնագրի պայմանների իրականացման հարցում, ասում է Հերալդ Կլաուսը։ Ըստ փորձագետի՝ Թուրքիան հիմա փողի կարիք շատ է զգում։ ԵՄ-ն համաձայնագրի շրջանակում արդեն 6 մլրդ եվրո է վճարել 2․5 մլն փախստականներին Թուրքիայում պահելու համար։ Առայսօր Թուրքիան Հունաստանից ընդամենը 900 փախստական է ընդունել, այնպես որ պայմանավորվածությունը բավականին շահեկան է Թուրքիայի համար։ Այս առումով Կլաուսը վստահ է, որ Անկարան չի խզի գործարքը։

Բայց եթե նույնիսկ Թուրքիան կյանքի կոչի իր սպառնալիքները, դա չի նշանակի , որ Արեւմտյան Եվրոպան ինքնաբերաբար կհեղեղվի հարյուր հազարավոր իրաքցիներով ու սիրիացիներով։ «Թուրքական իշխանությունները կարող են փախստականներին բերել սահմանների մոտ, իսկ հետո ի՞նչ են անելու»,- հարցնում է Կլաուսը։ Մեկ տարի առաջ նախ բալկանյան պետությունները փակեցին իրենց սահմանները փախստականների համար , հետո էլ Թուրքիայի հետ այս գործարքի արդյունքում  դեպի արևելք սահմաններն ավելի ամրապնդվեցին։ Փախստականներն արդեն սկսել են շշնջալ այն մասին, որ Էգեյան ծովով տեղափոխվելը նշանակում է ժամանակն իզուր վատնել, այնպես որ շատերը կնախընտրեն մնալ Թուրքիայում։

Կլաուսը չի բացառում, որ հնարավոր է հումանիտար աղետ։ «Ես կասկածում եմ՝  արդյոք հույները պատրաստ են պահպանել Մակեդոնիայի հետ իրենց հյուսիսային սահմանը, զսպելով փախստականներին, որոնք կորոշեն շարունակեն իրենց ճանապարհը»,- ասում է փորձագետը։

Հոդվածագրի խոսքով նաեւ սխալ է համարել, որ բալկանյան երթուղին փախստականների համար ամբողջությամբ փակ է։ Նրանք,  ովքեր փախստականների ապօրինի տեղափոխությամբ են զբաղվում, ամսական Հունաստանից Արեւմտյան Եվրոպա մի քանի հազար միգրանտ են ուղարկում՝ շրջանցելով պատնեշներն ու փշալարերը։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0