Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | ՄԻԵԴ-ում հաղթողը Փերինչեքն էր, Հայաստանը միանշանակ չի հաղթել

ՄԻԵԴ-ում հաղթողը Փերինչեքն էր, Հայաստանը միանշանակ չի հաղթել

By
ՄԻԵԴ-ում հաղթողը Փերինչեքն էր, Հայաստանը միանշանակ չի հաղթել

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործընթացում ՄԻԵԴ-ի որոշումը պետք է դիտարկել ոչ թե որպես հաղթանակ, այլ պահանջների բավարարում: Երեկ կազմակերպված քննարկման ընթացքում հայտարարեց արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը: Նրա դիտարկմամբ՝ դատական գործընթացում որպես երրորդ կողմ ներգրավված Հայաստանի համար սա ևս կարելի է ձեռքբերում համարել:
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի դիտարկմամբ դատավարության ընթացքում պետք է հաշվի առնվեին Փերինչեքի ամբողջ գործունեությունն ու անցյալում հնչեցրած ելույթները: Մասնագետը վստահ է, որ այդ տարբերակում Եվրադատարանը նրա հայտարարությունները կորակեր ոչ թե չեզոք, այլ ռասիստական: Եթե այդպես լիներ, ապա ազատ խոսքի ազատության իրավունքը չէր տարածվի նրա վրա:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով դատարանի որոշմանը, նշեց. «Չնայած որոշ ձևակերպումներ փոփոխվեցին, բայց մեծ հաշվով Փերինչեքը հաղթեց այս դատը»:
Իշխանյանի դիտարկմամբ՝ դատավարության ընթացքի ու որոշման վրա մեծ է եղել այն փաստի ազդեցությունը, որ այսօր Թուրքիան շատ կարևոր գործընկեր է Եվրոպայի համար:
Ուստի, այս համատեքստում որոշումը Հայաստանի համար դիտարկելը որպես հաղթնակ՝ միանշանակ սխալ է:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0