Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Արաբ աստվածաբան. «Աթաթուրքը իշխանության է եկել Հայոց ցեղասպանության արդյունքում»

Արաբ աստվածաբան. «Աթաթուրքը իշխանության է եկել Հայոց ցեղասպանության արդյունքում»

By
Արաբ աստվածաբան. «Աթաթուրքը իշխանության է եկել Հայոց ցեղասպանության արդյունքում»

Լիբանանցի սուննի աստվածաբան Շեյխ Մահիր Համմուդն ուրբաթօրյա աղոթքի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին: Ըստ թուրքական «islamianaliz.com» լրատվամիջոցի` Համմուդը նշել է, որ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը չպետք է կապել իսլամի հետ, քանի որ այդ տարիներին անկման մեջ գտնվող Օսմանյան կայսրությունում ազդեցիկ էին զանազան արտաքին ուժերը:

«Հայոց ցեղասպանության մասին խոսելիս նախ և առաջ պետք է ընդգծել, որ դրա պատասխանատուն իսլամը չէ»:

Անդրադառնալով Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին` սուննի աստվածաբանը նշում է, որ Քեմալը իշխանության եկավ հենց Հայոց ցեղասպանության արդյունքում: Համմուիդն Աթաթուրքին մեղադրում է իշխանության գալուց հետո Թուրքիայում գոյություն ունեցող իսլամական արժեքները ոչնչացնելու մեջ:

«Իշխանության գալուց 10 տարի անց Քեմալը ձեռնամուխ եղավ արաբատառ օմաներեն գրերը շրջանառաությունից հանելուն, փոխարենը ներմուծեց լատինատառ այբուբենը: Այնուհետև ձեռնամուխ եղավ իսլամին առնչվող բազմաթիվ վարքանորմերի վերցմանը»:

 

Արաբ աստվածաբանը, նշելով, որ պատերազմական գործողությունների ընթացքում թեև հայերը անցել էին Ռուսաստանի կողմը, բայց շեշտել է, որ որևէ կերպ չի արդարացնում երիտթուրք պարագլուխների իրականացրած ոճրագործությունը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0