Գլխավոր էջ | Իրանահայ համայնք | Շնորհավոր Ամանոր և Սբ. Ծնունդ

Շնորհավոր Ամանոր և Սբ. Ծնունդ

By
Շնորհավոր Ամանոր և Սբ. Ծնունդ

Թող 2019-ը Աշխարհին բերի Խաղաղություն,

Իրանին՝ Զարգացում և Տնտեսական կայունություն,

Հայաստանին՝ Հզորություն և առաջադիմություն,

Արցախին՝ Վերջնական Հաղթանակ,

Սփյուռքահայությանը՝ Վերադարձի ամուր հավատք:

 

2018-ն ավարտեցինք ազգային, իրանական, տարածաշրջանային ու միջազգային կարևոր անցուդարձերով, մանավանդ՝ ՀՀ Թավշյա հեղափոխությամբ, հայ ժողովուրդը զարգացման նոր դուռ բացեց իր առջև:

Հուսանք 2019-ը Նոր Հայաստանը, իր նոր Ազգային ժողովով ու կառավարությամբ կկարողանա նորանոր հաջողություններ ու հաղթնակններ արձանագրել Արցախյան ազատամարտի և տնտեսական ու քաղաքական զարգացման ու կայունության ասպարեզներում:

Հարգելի ընթերցող, այցելու և բարեկամ,

«Արաքս»-ը Ձեզ հետ է 1987 թվականի մարտից, և այդ ավելի քան երեսուն տարիների ընթացքում միշտ աշխատել է ժամանակին և ճիշտ լրատվություն կատարելով և վերլուծելով անցուդարձերը, հավատարմորեն ծառայել իր Ժողովրդին ու Հայրենիքին:

Հուսանք ցայժմ կարողացել ենք արադարցրել Ձեր սպասելիքները և կկարողանանք նույն ոգով շարունակել մեր գործը 2019-ին և գալիք տարիներում:

Հարգելի այցելու Նոր տարվա առիթով մեր համացանցային էջերը և կանալները մեկօրյա դադար կունենան, այնպես որ մեր զրույցը Ձեզ հետ կշարունակենք հունվարի 2-ին:

Շնորհավոր Ամանոր և Սբ. Ծնունդ

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0