Գլխավոր էջ | Իրանահայ համայնք | Իրանում մեծարել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերար Սեդրակ Նազարյանին

Իրանում մեծարել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերար Սեդրակ Նազարյանին

By
Իրանում մեծարել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերար Սեդրակ Նազարյանին

Իրանում Հայաստանի դեսպանատանը տեղի է ունեցել հայտնի արվեստագետ, «Հայաստան» հիմնադրամի բարերար Սեդրակ Նազարյանի մեծարման երեկոն: Իրանահայ նկարիչ, ռեստավրատորը «Հայաստան» համահայկական հիմնադրամի  այս տարվա հեռուստամարաթոնին հանգանակել էր 120 հազար ԱՄՆ դոլար:

Իրանում Հայաստանի դեսպանը Սեդրակ Նազարյանին հանձնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Իրանի տեղական մարմնի գնահատանքի վկայականը: Դեսպան Արտաշես Թումանյանն ընդգծել է Սեդրակ Նազարյանի օրինակելի հայրենանվեր, համեստ և ազնիվ կեցվածքը: Բարերար արվեստագետը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ ընդամենը կատարել է իր հոգու պարտքը և բացարձակապես չի ակնկալում իր անձի նկատմամբ ցուցաբերվող առանձնահատուկ վերաբերմունք կամ մեծարում: Անվանի նկարչին երախտիքի խոսք է հայտնել նաև Իրանում Հիմնադրամի ներկայացուցիչ Արին Քարիմյանը:

 

Արվեստագետ Սեդրակ Նազարյանը հեղինակավոր անուն է Իրանում՝ որպես թանգարանային հին և արժեքավոր գեղանկարների նորոգման բնագավառում 40 տարվա վաստակ ունեցող մասնագետ: Նա միաժամանակ շուրջ 35 տարի դասավանդել է Թեհրանի համալսարանի ճարտարապետության բաժնում: Վերջին տարիներին Սեդրակ Նազարյանը լիովին նվիրվել է թանգարանային գեղանկարների վերանորոգման աշխատանքին: Նա է իրականացրել Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի որմնանկարների վերամշակումը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0