Գլխավոր էջ | Իրանահայ համայնք | Ավագության կոչում՝ Տ. Կոմիտաս քհն. Ղարախանյանին

Ավագության կոչում՝ Տ. Կոմիտաս քհն. Ղարախանյանին

By
Ավագության կոչում՝ Տ. Կոմիտաս քհն. Ղարախանյանին

Այսօր, կիրակի հոկտեմբերի 28-ին, առավոտյան ժամը 11-ին, Թեհրանի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում, Ս. պատարագի ընթացքում, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի կոնդակով և ԹՀԹ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի ձեռամբ, արժանապատիվ Տ. Կոմիտաս քհն. Ղարախանյանին երկարատև քահանայագործության համար տրվելու է ավագության կոչում:

Այս առիթով շնորհավորում ենք արժանապատիվ Քահանա Հորը, մաղթելով երկարատև և Աստվածահաճո ծառայություն:

Հիշեցնենք, քահանայությունը հայ առաքելական եկեղեցու նվիրապետության հիմնական կարգն է: Քահանան իր գործունեության իշխանությունը ստանում է եպիսկոպոսից՝ ձեռնադրության և Սուրբ մյուռոնով օծման միջոցով:

Հայ և Ուղղափառ եկեղեցիներում կան ամուսնացյալ և կուսակրոն քահանաներ: Քահանան պետք է սպասավորի հավատացյալներին, մատուցի Սուրբ պատարագ, կատարի եկեղեցու խորհուրդները, ծեսերն ու արարողությունները:

Երկարամյա գործունեության համար քահանան ստանում է Ավագության կոչում: Քահանայական ձեռնադրության համար թեկնածուն պետք ամուսնացած լինի:

Համաձայն Ամենայն Հայց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի (1911-1930թթ) կողմից սահմանված կանոնադրության՝ այրիացած քահանան կարող է դառնալ աբեղա կամ կրկին ամուսնանալ:

Քահանային դիմում ենք՝ «Օրհնյա՛, տեր»-ով:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0