Գլխավոր էջ | Իրանահայ համայնք | ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ մեր անդրանիկ հանդիպումը

ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ մեր անդրանիկ հանդիպումը

By
ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ մեր անդրանիկ հանդիպումը

Այսօր, չորեքշաբթի օգոստոսի 29-ին, Թեհրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ Արտաշես Թումանյանի հրավերով, «Արաքս» շաբաթաթերթի ներկայացուցիչները ներկա եղան դեսպանությունում և քննարկեցին երկուստեք հետաքրքրող հարցեր:

Քանի որ սա պրն. Թումանյանի Թեհրանում հաստատվելուց՝ 2015 թ. փետրվարի 17-ից ցայժմ, առաջին պաշտոնական հանդիպումն էր կողմերի միջև, պրն. Դեսպանը հետաքրքրվեց «Արաքս» շաբաթաթերթի մասին, որին ամփոփ պատասխաններ տվեց թերթիս գլխավոր խմբագիր՝ Մովսես Քեշիշյանը և ապա կողմերը խոսեցին ամենատարբեր հարցերի՝ այդ շարքում Հայաստանի իրադարձությունների և իրանահայ համայնքի խնդիրների մասին։

Պրն. Թումանյանը հստակեցրեց, որ համայնքի տարբեր կառույցների հետ դեսպանությունը վարվում է ինքնուրույն, և որ որևէ կողմ չի կարող այդ հարցում դեսպանությանը պարտադրանքի տակ դնել:

Նա ընդգծելով դեսպանություն-համայնք կապի կարևորության մասին, հիշատակեց, համայնքի բոլոր կառույցների հետ հարաբերություն պահելու և սերտացնելու ՀՀ դեսպանության հանձնարարության մասին:

Մեկ ժամ տևած այս հանդիպմանը ներկա էր նաև դեսպանի խորհրդական՝ պրն. Էդվարդ Խաչատրյանը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0