Գլխավոր էջ | Իրանահայ համայնք | ՀՅԴ ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹԻ ԵՌՕՐՅԱ ՔԱՐ ԼՌՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՅԴ ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹԻ ԵՌՕՐՅԱ ՔԱՐ ԼՌՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

By
ՀՅԴ ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹԻ ԵՌՕՐՅԱ ՔԱՐ ԼՌՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Սպահանի ՀԹ Թեմական խորհրդի ատենապետի վրա հարձակման հետքերով

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 26.09.2017 թ.

Ինչպես, որ հաղորդել էինք նախապես, ուրբաթ, սեպտեմբերի 22-ի երեկոյան, Սպահանում, թեմի առաջնորդ՝ Տ. Սիփան ծ. վրդ. Քեչեջյանի աչքերի առջև ծածկված երեսներով, երեք հոգանոց խմբի կողմից, հարձակման էր ենթարկվել, ՍՀԹ Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասյանը, որի ընթացքում ծանրորեն վիրավորվել և հիվանդանոց էր տեղափոխվել:

Հարձակումը տեղի է ունեցել Վարուժի տան դիմաց, երբ նրանք նոր էին ժամանել Հայաստանից և Առաջնորդարանի ինքնաշարժով օդանավակայանից ուղղվել Սպահան:

Իրենց ստոր արարքը գործելուց հետո, մահակներով և մետաղյա իրերով զինված դարանակալ դիմակավորներին հաջողվել էր փախուստի դիմել։

Ինտերնետային մեր լրատվական կայքը՝ «araxnews.com»-ը, թելեգրամում՝ «telegram.me/araxnews»-ը եւ «ֆէյսբուքային» էջը հարձակման մասին լրատվություն էին կատարել սեպտեմբերի 24-ի երեկոյան, դեպքից երկու օր անց, երբ հայաստանյան ԶԼՄ-ները ողողված էին կատարվածի լուրերով:

Երեկ, սեպտեմբերի 25-ին, համայնքիս միակ օրաթերթը հանդիսացող, ՀՅԴ պաշտոնաթերթ՝ «Ալիք»-ը, Սպահանի թեմի առաջնորդի և Թեմական խորհրդի ատենապետի դեմ հարձակման մասին իր եռօրյա լռությունից հետո, «սրընթաց արագությամբ», հոդված է հրապարակել անդրադառնալով, ոչ թե համայնքիս դեմ կատարված հանցագործության մասին, այլ հանցագործության վերաբերող մեր բացահայտումների և լրատվության մասին մեկնաբանություններ կատարելով.

«Մերօրեայ արագընթաց տեղեկատւութեան դաշտը, թափանցիկութեան պահանջն ու խօսքի ազատութիւնը պարտադրում են որոշ ժամանակ նաեւ անցանկալիօրէն արագ դիրքորոշում...», - գրում է «Ալիք» օրաթերթը, մոռանալով իր եռօրյա անթափանցիկության և քար լռության մասին, նույն ժամանակ մեղադրանքներ թափելով «Արաքս»-ի ու նրա խմբագրի գլխին, «որովհետև» հայաստանյան ԶԼՄ-ի լրատվության «խորագիր՝ աւելացնելով» կատարել է մե՜ծ հանցագործություն:

Իսկ ո՞րն է «Արաքս»-ի մեղքը. նյութին խորագիր կամ ենթախորագիր ավելացնե՞լը, շեշտադրել այն հանգամանքի վրա, որ հարձակվողների երեսների ծածկված լինելը, ավելի է շեշտադրում հարձակվողների ծանոթ լինելու հավանականությո՞ւնը, որ հարձակվողները ոչ մի իրեղեն չեն գողացել և թիրախավորել են միա՛յն Վարու՞ժի անձը, որ հարձակման կազմակերպողները լավատեղյակ են եղել Վարուժ Մինասյանի վերադարձի մանրամասնությունների և նրա տան հասցեի մասի՞ն, թե կատարվածի մասին հանրային տրամադրության արտացոլու՞մը ... այն էլ հարցական նշանով:

Նկատի ունենալով հետաքննության հանգամանքները, մենք այս մասին այլ բացահայտում և լրատվություն չենք կատարելու, և, առայժմ, չենք պատասխանելու նաև անհիմն մեղադրանքներին, սպասելով պետական մարմինների հետաքննության արդյունքներին:

 

Քանզի «Արաքս»-ի լրատվության առանցքը միահապաղ և անշունչ գրություններ հրապարակելը չէ, մենք կուսակցական օրգանների շարքից չենք ու նաև չենք արձագանգում կամ պաշտպանում պարզապես որոշակի կազմակերպության շահերն ու հայացքները, այլ առաջին հերթին հրապարակում ենք հասարակական մտահոգություններն ու տրամադրությունները։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

5.00