Գլխավոր էջ | Իրանահայ համայնք | Իրանում առաջին գրքերը հայերն են տպագրել. Pars Today

Իրանում առաջին գրքերը հայերն են տպագրել. Pars Today

By
Իրանում առաջին գրքերը հայերն են տպագրել. Pars Today

Սպահանում Փրկչի հայկական մայր տաճարի մուտքի մոտ, որը իրանցիները անվանում են հայկական «Վանք» բառով, մարդու քանդակ է, որի ձեռքին փոքր առարկա է։ Այդ քանդակը պատկերում է Սեֆյանների օրոք Իրանի զարգացման մեջ հայերի մեծ ավանդի պատմությունը։ Այս մասին գրում է իտալացի լրագրող Սիմոնե Ձոպելարոն իրանական Pars Today պարբերականում:

«Քանդակը պատկերում է Խաչատուր Կեչարացուն (1590-1646)՝ Նոր Ջուղայի եպիսկոպոսին։ Խաչատուրի անունը կապված է իր ժամանակի ամենազարմանալի պատմություններից մեկի՝ Իրանում գրքի տպագրության ծննդի հետ»,- նշում է Ձոպելարոն:

Լրագրողի խոսքով՝ հայերը տպագրությամբ սկսել են հետաքրքրվել գրեթե դրա հիմնադրման ժամանակից: Նրանք հասկացել են, որ գրքի տպագրությունը լեզուն, մշակույթը և կրոնը պահպանելու լավագույն միջոցն են:

Իրանում առաջին տպագրված գիրքը եղել է Դավթի սաղմոսները հայերեն լեզվով՝ 1638 թ: Իսկ 1641 թ. թողարկվել է Հայկական եկեղեցու հայրերի կյանքի մասին հավաքածուն, գրում է իտալացի լրագրողը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0