Գլխավոր էջ | Իրանահայ համայնք | «Եղբայրություն». հայ-իրանական ժամանակակից արվեստի ցուցադրություն՝ Թեհրանում

«Եղբայրություն». հայ-իրանական ժամանակակից արվեստի ցուցադրություն՝ Թեհրանում

By
«Եղբայրություն». հայ-իրանական ժամանակակից արվեստի ցուցադրություն՝ Թեհրանում

Հունվարի 6-ին Թեհրանում՝ «Մարիամ» արվեստի պատկերասրահում, բացվել է հայ-իրանական ժամանակակից արվեստի ցուցադրություն, որը կրում է «Եղբայրություն» (Sodality) անվանումը։

Ցուցահանդեսը, որն անցկացվում է «Արտակ Մանուկյան» թանգարանի հետ համագործակցությամբ, նպատակ ունի մեծարելու հայ արվեստագետների ազդեցությունն իրանական ժամանակակից արվեստի վրա։

Ցուցահանդեսում ներկայացված են Լիլիթ Տերյանի (քանդակագործ), Սերժ Ավագյանի (գրաֆիկական դիզայներ), Էդման Այվազյանի (նկարիչ, ճարտարապետ և լուսանկարիչ), Գառնիկ Տեր-Հակոբյանի (նկարիչ, ճարտարապետ) աշխատանքները։

Ժամանակակից արվեստի իրանահայ պիոներների ցուցահանդեսին մասնակցում են արվեստի տարբեր ճյուղերում ստեղծագործողներ։ Նրանցից մի քանիսն առավել նշանավոր են իրենց վարպետության և երիտասարդ սերունդների վրա ունեցած ազդեցության շնորհիվ։

Հայկական արվեստն ու մշակույթը շարունակաբար գոյակցել են իրանական արվեստի ու մշակույթի հետ՝ ազդեցություն թողնելով միմյանց վրա՝ գրում է իրանական Payvand կայքը։

Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը և մշակույթի ու արվեստի հարցերով Թեհրանի քաղաքապետարանի վարչության տնօրեն Մահմուդ Սալահին։

 

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունվարի 11-ը։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0