Գլխավոր էջ | Իրանահայ համայնք | Նոր Ջուղայի աշակերտներն առաջինն են Իրանի աշակերտական գիտա-հետազոտական մրցույթ-փառատոնում

Նոր Ջուղայի աշակերտներն առաջինն են Իրանի աշակերտական գիտա-հետազոտական մրցույթ-փառատոնում

By
Նոր Ջուղայի աշակերտներն առաջինն են Իրանի աշակերտական գիտա-հետազոտական մրցույթ-փառատոնում

Շահինշահր քաղաքում տեղակայված Իրանի օդանավաշինության արհեստի (ՀՍԱ) գործարանի թռիչքային փորձարկության վայրում նոյեմբեր ամսվա ընթացքում  անցկացվել է  հեռակառավարվող թռչող սարքերի աշակերտական 10-րդ մրցույթ-փառատոնը, որին մասնակցել են Սպահան նահանգի զանազան քաղաքների ավագ դպրոցներից ներկայացված 35 թիմ: Երանուշ Թահմազյանը հայտնել է, որ Սպահան քաղաքի  կրթա-դաստիարակության հիմնարկության երրորդ շրջանին պատկանող դպրոցներից մասնակցել էին 8 թիմ, ներառյալ՝ Նոր Ջուղայի Հայոց ազգ. «Կատարինյան» արական ավագ  դպրոցի ներկայացուցիչները, որոնք փայլուն մասնակցություն են ունեցել մրցույթի բոլոր  բաժիններում:

Դպրոցի պատասխանատուների  փոխանցմամբ` դեկտեմբերի 14-ին «Ֆազիլի» գիտա-հետազոտական  կենտրոնից ստացված տեղեկությունների համաձայն՝ մասնագետների գնահատմամբ «Կատարինյան» թիվ 1-խմբի անդամներ՝ Թադե Թահմազյանի,Վահագն Թահմազյանի և Մհեր Մինասյանի  պատրաստած օդանավներն իրենց գծագրման (դիզայնի),  պատրաստման և հեռակառավարման հաջող ու վստահելի թռիչքով զբաղեցրել են առաջին տեղը, իսկ նույն դպրոցից մասնակցած թիվ 2-խմբի  անդամներ` Առնո Բաբումյանի և Շանթ Մելքոնյանի պատրաստած սարքը, պատրաստման բաժնում գրավել է երկրորդ տեղը:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0