Իրանահայ հանրահայտ երաժիշտ՝ Անդրե Արզումանյանի հիշատակին
By 31/05/2016 03:49:00

Այսօր իրանահայ հանրահայտ դաշնակահար և կոմպոզիտոր Անդրե Արզումանյանի մահվան 6-րդ տարելիցն է:
Անդրե Արզումանյանը ծնվել է 1955 թ. Թեհրանում: Արվեստի ասպարեզում իր գործունեությունը սկսել է դաշնամուր նվագելով՝ 1977 թվականից: Այնուհետ 33 տարի նա աշխատել է որպես դաշնակահար և կոմպոզիտոր: Իրանական հայտնի շատ ֆիլմերի երաժշտությունները նրա հեղինակած գործերից են:
Անդրե Արզումանյանը վախճանվել է 2010 թվի մայիսի 31-ին, 56 տարեկանում, ոսկորի քաղցկեղից, Թեհրանում:
Մեկնաբանություններ (0 posted)
Ձեր մեկնաբանությունը