Գլխավոր էջ | Իրանահայ համայնք | Արցախին զորակցելու ծրագիր

Արցախին զորակցելու ծրագիր

By
Արցախին զորակցելու ծրագիր

Մասիս Առաքելյանի դասական երգերի համերգը Թեհրանում

Հինգշաբթի, մայիսի 5-ին, Արցախին զորակցելու նպատակով, Թեհրանի հայ մարզամշակութային «Րաֆֆի» համալիրի «Մասիս» սրահում, կազմակերպվել էր դասական երգերի երեկո, Բեռլինից Թեհրան հրավիրված, տենոր և երաժիշտ Մասիս Առաքելյանի մեներգությամբ:

Ռանա Հայդարիանի նվագակցությամբ, Մասիս Առաքելյանը, հիմնականում, հանդես եկավ Կոմիտաս Վարդապետի ու նաև Սայաթ Նովայի, Շարլ Ազնավուրի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Գրիգոր Տալյանի, Շահեն Սարգսյանի և իր իսկ գրած ու համադրած երգերով, որոնք բոլորն էլ բարձր գնահատվեցին հանդիսատեսի կողմից:

Յուրաքանչյուր համարը կատարելուց առաջ մեներգողը բացատրելով երգի՝ հեղինակի, երաժշտության ու նրա իմաստի մասին ավելի էր սերտացնում իր և ունկընդրի կապը: Նա բացատրում էր նաև, թե մեր արվեստի մեծերը ինչպես են երկխոսել բնության և հայրենի հողի հետ, արտացոլելով իրենց ապրումները:

Կատարումներն ավարտվեց Շառլ Ազնավուրի հայտնի «Մաման» երգի հայերեն տարբերակով, հանդիսատեսի հոտնկայս, երկարատև ծափերի ներքո:

Վերջում ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի անունից, միության նախագահ՝ Ռաֆիկ Մելիք-Սեթյանն ու վարչական անդամ տկն. Ռիմա Զեյնալվանդը ծաղկակողովներ նվիրելով Մասիս Առաքելյանին ու Ռանա Հայդարիանին, շնորհակալություն հայտնեցին նրանց՝ իրենց հայանպաստ գործունեության համար: Իսկ միության փոխնախագահ՝ Ժոզեֆ Ամիրյանը մեկ առ մեկ շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն էին ունեցել ձեռնարկի որակյալ և հաջող իրականացման համար: Նա հատկապես շնորհակալություն հայտնեց Մասիս Առաքելյանին, որ առանց որևէ ակնկալիքի ընդառաջելով միության հրավերը ժամանեց Թեհրան ու իր մասնակցությունը բերեց, Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցի առիթով, կազմակերպվող ծրագրերի շարանին և հատկապես ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի կողմից կազմակերպված այս վերջին՝ Արցախին զորակցելու, ծրագրին:

Երաժիշտն էլ, իր հերթին, շնորհակալական խոսք ուղղեց միության պատասխանատուներին, հույս հայտնելով, որ արվեստասեր իրանահայ համայնքը միշտ թիկունք կկանգնի Արցախին և Հայրենիքին:

Իսկ, ձեռնարկից հետո, միության կողմից կազմակերպված համեստ հյուրասիրությունը, միութենականներին առիթ տվեց մոտից զրուցելու արվեստագետի հետ, կիսվելով իրենց հուզող հարցերը:

Հիշատակենք, որ ձեռնարկի ընթացում վաճառքի դրված Մասիս Առաքելյանի կողմից վաճառքի դրված իր սկավառակների ու նաև այս ձեռնարկի ամբողջական եկամուտը հատկացվելու է Արցախին:

Լուսանկարները՝  Հերբերտ Գրիգորյանի

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Image gallery

Գնահատական

0