Գլխավոր էջ | Իրանահայ համայնք | Ապրիլյան ձեռնարկներ Իրանում

Ապրիլյան ձեռնարկներ Իրանում

By
Ապրիլյան ձեռնարկներ Իրանում

-Ժորժ Բուրնության. «Հակառակ ադրբեջանական պնդումներին, Ղարաբաղը միշտ էլ հայկական է եղել» -Աստղիկ Բաբայան. «Մեր դատը հողի ու հայրենիքի դատ է»

Մայիսի 2-ին Թեհրանի Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնատեղիում կազմակերպվել էր ձեռնարկ, նվիրված Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցին, բանախոսությամբ Ամերիկայի համալսարանների դասախոս, կովկասագետ, 31 անուն գրքի հեղինակ՝ դոկտ. Ժորժ Բուրնությանի:

Ձեռնարկի սկզբում խոսեց միության նախագահ տկն. Աստղիկ Բաբայանը: Նա ասաց. «Այսօր, հայ ժողովուրդը ամենուրեք՝ Հայաստանից Արցախ, Ջավախք և ի սփյուռս աշխարհի, ոտքի է կանգնել կրկին անգամ աշխարհին ասելու, որ հայը կորցրել է ոչ միայն թանկարժեք արյուն, այլ նաև հող, որից անցնել երբեք չի կարող, ինչպես այսօր նրա յուրաքանչյուր միլիմետրը պահպանում է իր լավագույն զավակների արյամբ՝ Արցախում: Այնպես որ նորից և նորից ենք շեշտում՝ մեր դատը ոչ թե արյան, այլ հողի ու հայրենիքի դատ է»:

Ապա ծրագրի վարող Թայիկ Դանիելյանը ներկայացրեց դոկտ. Ժորժ Բուրնությանի կենսագրականը և բեմ հրավիրեց նրան: Բանախոսը նախ բացատրեց 100-րդ տարելիցի առիթով, ՀԲԸՄ-ի կատարած գործունեության վերաբերյալ, այնուհետ անդրադարձավ հայ ժողովրդի պատմության կարևոր ժամանակահատվածին՝ 1828-2016թթ.:

Ըստ բանախոսի, 20-րդ դարի սկզբին, Արևելյան Հայաստանը հետամնաց երկիր էր, անգամ նրա մտավորականներն ու քաղաքական գործիչները հաստատված էին օտար քաղաքներում՝ Թիֆլիսում և Բաքվում: Մյուս կողմից թուրք թաթարների թափանցումը հայկական տարածքներ և ցարական Ռուսաստանի վարած քաղաքականությունը Կովկասում՝ նահանգների սահմանները ճշտելու հարցում, հայկական Նախիջևանի, Զանգեզուրի, Ղարաբաղի, Ջավախքի և Լոռի Փամպակի վիճակը դարձրել էին վիճելի: Բայց այդ բոլորով հանդերձ Լեռնային Ղարաբաղը կարողացել էր պահպանել իր դեմոգրաֆիան և ըստ ռուսական արխիվների 1823 թվականի մարդահամարի տվյալների, տեղի ժողովրդի ավելի քան 95 տոկոսը կազմում էին հայերը:

Ձեռնարկը հագեցված էր նաև գեղարվեստական բաժնով: Ասմունքով հանդես եկան տկն. Անի Նազարյանցը՝ «Ինքնաճանաչում», (Սաթո Ա.), իրավաբան Ժոզեֆ Ամիրյանը՝ «Ղողանջ Զարմանքի» (Պ. Սևակ), մեներգով՝ Զորիկ Ֆարհադյանը և երկու կատարումով՝ տենոր, երաժիշտ, Մասիս Առաքելյանը՝ «Կռունկ» և «Ծիրանի ծառ» (Կոմիտաս), նվագակցությամբ՝ Ռանա Հեյդարիանի:

Ծրագրի վերջում ԹՀԹ Առաջնորդի և ՀԲԸ միության նախագահուհու ձեռքով հատուկ հուշանվեր հանձնվեց օրվա բանախոսին:

Լուսանկարները՝  Հերբերտ Գրիգորյանի

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Image gallery

Գնահատական

0