Գլխավոր էջ | Իրան | Անհրաժեշտության դեպքում Իրանը հեշտությամբ կհարստացնի ուրանը՝ միջուկային զենք ստանալու համար․ ԻԻՀ հոգևոր առաջնորդ

Անհրաժեշտության դեպքում Իրանը հեշտությամբ կհարստացնի ուրանը՝ միջուկային զենք ստանալու համար․ ԻԻՀ հոգևոր առաջնորդ

By
Անհրաժեշտության դեպքում Իրանը հեշտությամբ կհարստացնի ուրանը՝ միջուկային զենք ստանալու համար․ ԻԻՀ հոգևոր առաջնորդ

Միջուկային զենք ստանալու համար ամենադժվար քայլը ուրանը մինչև 20 տոկոս հարստացնելն է, ինչը արդեն բավարար է միջուկային զենք ստանալու համար։

Այս մասին այսօր հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին՝ ակնարկելով, որ Իրանում կարող են վերսկսել միջուկային ծրագիրը։

«Ամենադժվարը ուրանը 20 տոկոս հարստացնելն է։ Իսկ հաջորդ քայլերը ավելի հեշտ կլինեն, քան դա»,– ասել է այաթոլլա Խամենեին։

Այս հայտարարությունը հոգևոր առաջնորդն արել է Իրանի շուրջ բարդացող միջազգային իրավիճակի պայմաններում. միջուկային գործարքից դուրս գալուց հետո ԱՄՆ-ն խստացրել է պատժամիջոցները, իսկ եվրոպացիները չեն կարողանում ոչնչով օգնել Իրանին, թեև կողմ են միջուկային գործարքը պահելուն։ Իրանը երկու ամիս է տվել եվրոպացիներին լուծման ուղիներ գտնելու համար։

 

Հիշեցնենք, որ 20 տոկոսն այն շեմն է, երբ այդքան հարստացված ուրանը կարող է օգտագործվել միջուկային մարտագլխիկ ստանալու համար։ Դրա համար միջազգային հանրությունը փորձում է թույլ չտալ դա և այսպես կոչված «խաղաղ ուրանի» համար սահմանել է 3-4 տոկոս հարստացման շեմ։ Սա այն մակարդակն է, երբ ուրանը կարելի է օգտագործել ատոմային էներգիա ստանալու համար, բայց դեռ բավարար չէ միջուկային զենք ստեղծելու համար։

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0