Գլխավոր էջ | Իրան | Իրանը կպաշտպանվի, թե ԱՄՆ-ը բախումներ սկսի. Զարիֆ

Իրանը կպաշտպանվի, թե ԱՄՆ-ը բախումներ սկսի. Զարիֆ

By
Իրանը կպաշտպանվի, թե ԱՄՆ-ը բախումներ սկսի. Զարիֆ

Իրանը պատերազմ չի ցանկանում Վաշինգտոնի հետ, բայց կպաշտպանվի, եթե ԱՄՆ-ն առաջինը բախումներն սկսի Իրանի հետ: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ գրում է RIA Novosti-ն:

«Ըստ երևույթին, նրանք, ովքեր 2003 թվականին սկսեցին ԱՄՆ-ի պատերազմն Իրաքի դեմ, ձգտում են մեկ այլ պատերազմ սկսել՝ արդեն Իրանի դեմ: Դա ինքնասպանություն է հենց իրենց համար: Առանձին անձինք (ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ) Թրամփի կառավարությունում ջանքեր են գործադրում նման պատերազմ սկսելու համար, ինչը նրանց համար ինքնասպանություն կլինի»,-ասել է Զարիֆը:

 

«Իրանը երբեք որևէ մեկի դեմ պատերազմ չի ցանկացել և չի էլ ցանկանալու: Բայց եթե ԱՄՆ-ը փորձի որևէ բախում սկսել Իրանի հետ, մենք ամբողջ ուժով կպաշտպանենք մեր ազգային շահերն ու մեր երկիրը»,- հավելել է Իրանի նախարարը՝ պատասխանելով այն հարցին, թե որքանով է հավանական պատերազմն Իրանի և ԱՄՆ-ի միջև:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0