Գլխավոր էջ | Իրան | Իրանում զբոսաշրջության եկամուտները կազմել են 11,8 մլրդ դոլար

Իրանում զբոսաշրջության եկամուտները կազմել են 11,8 մլրդ դոլար

By
Իրանում զբոսաշրջության եկամուտները կազմել են 11,8 մլրդ դոլար

Մշակութային ժառանգության և զբոսաշրջության իրանական կազմակերպության ղեկավարը շաբաթ օրը հայտնել է, որ Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ զբոսաշրջությունից եկամուտները երկրում անցյալ տարի հասել են 11,8 մլրդ դոլարի, հայտնում է ԻՌՆԱ-ն։

Ալի Ասգար Մունեսանն ասել է, որ այսօր զբոսաշրջության ոլորտը եկամտի երրորդ աղբյուրն է համարվում աշխարհում։

2018թ Մունեսանը հայտնել էր, որ Իրան ժամանած արտասահմանցի զբոսաշրջիկների անձնագրերում երկիր մուտք գործելիս կնիքներ չեն դրվի։

Նա նշել է, որ Իրանը, որպես քառասեզոն երկիր, մշակութային, պատմական, արհեստագործական տեսարժան վայրերի, առողջարարական զբոսաշրջության, ճանապարհորդության ցածր գնի և բարձր անվտանգության շնորհիվ արտասահմանցիների համար համարվում է հանրահայտ զբոսաշրջային ուղղություն։

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0