Գլխավոր էջ | Իրան | Իրանի և Միացյալ Նահանգների միջև պատերազմը բացառված չէ․ Զարիֆ

Իրանի և Միացյալ Նահանգների միջև պատերազմը բացառված չէ․ Զարիֆ

By
Իրանի և Միացյալ Նահանգների միջև պատերազմը բացառված չէ․ Զարիֆ

Իրանի ԱԳ նախարարն ասել է, որ թեև չի կարծում, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև պատերազմը մոտալուտ է, սակայն պատահական դեպքերը կարող են հանգեցնել ռազմական բախումների:

Բրիտանական Independent թերթին տված հարցազրույցում, պատահական դեպքերի մասին խոսելիս, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադարձել է Հորմոզի նեղուցով նավերի անցնելու ճանապարհին առաջացող հավանական լարվածություններին:

Զարիֆի խոսքով՝ 2016 թվականին Պարսից ծոցի ջրերում մի քանի ամերիկացի զինվորների ձերբակալության նման դեպքերի առաջացումը կարող է հանգեցնել բախումների:

Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարն ասել է. «Իրանցի և ամերիկացի բանտարկյալների փոխանակման կապակցությամբ, Թեհրանը պատրաստակամություն ունի Իրանում ձերբակալված ամերիկացիներին փոխանակել այն իրանցիների հետ, որոնք Միացյալ Նահանգներում և այլուր հակաիրանական պատժամիջոցները շրջանցելու պատճառով ձերբակալվել են»:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0