Գլխավոր էջ | Իրան | ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում է

By
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում է

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ փետրվարի 27-ին, տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Թեհրան:

Փաշինյանն արդեն հանդիպել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոուհանիի հետ և նախատեսվում է նաև առանձին հանդիպումներ ԻԻՀ հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի և ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Երեկոյան ՀՀ Վարչապետը կայցելի Թեհրանի «Արարատ» մարզամշակութային կենտրոնում հանդիպում կունենա հայ համայնքի հետ:

Իսկ հինգշաբթի փետրվարի 28-ին ՀՀ կառավարության ղեկավարը կմեկնի Սպահան, որտեղ հանդիպում կունենա նահանգապետի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0