Գլխավոր էջ | Իրան | ՀՀ Վարչապետը վաղը այցելելու է Թեհրան

ՀՀ Վարչապետը վաղը այցելելու է Թեհրան

By
ՀՀ Վարչապետը վաղը այցելելու է Թեհրան

- Թեհրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, «Արաքս» շաբաթաթերթի խմբագրի հետ հեռախոսային զրույցում, նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծրագիրը բավական խտացված է լինելու ուստիև իրանահայ խմբավորումների հետ առանձին հանդիպում չի ունենալու:

-Նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԻԻՀ հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի հետ:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 27-ին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն:

Նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԻԻՀ հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի հետ:

Այցի շրջանակում Թեհրանում վարչապետը հանդիպում կունենա Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, որից հետո երկու երկրների առաջնորդները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Ի պատիվ ՀՀ վարչապետի՝ Իրանի նախագահի անունից կտրվի պաշտոնական ճաշ: Այնուհետև կառավարության ղեկավարը հանդիպում կունենա ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Փետրվարի 27-ի երեկոյան վարչապետը կայցելի Թեհրանի «Արարատ» մարզամշակութային կենտրոն և կհանդիպի Թեհրանի հայ համայնքի ներկայացուցիչներին:

Փետրվարի 28-ին ՀՀ կառավարության ղեկավարը կմեկնի Սպահան, որտեղ հանդիպում կունենա նահանգապետի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Թեհրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, «Արաքս» շաբաթաթերթի խմբագրի հետ հեռախոսային զրույցում, նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծրագիրը բավական խտացված է լինելու ուստիև իրանահայ խմբավորումների հետ առանձին հանդիպում չի ունենալու:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0