Գլխավոր էջ | Իրան | Իրանի ԱԳ նախարարը հրաժարականի մասին է հայտարարել

Իրանի ԱԳ նախարարը հրաժարականի մասին է հայտարարել

By
Իրանի ԱԳ նախարարը հրաժարականի մասին է հայտարարել

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին։ Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում։

«Շատ շնորհակալություն՝ Իրանի թանկ և համարձակ ժողովրդի ու նրա իշխանությունների մեծահոգության համար՝ վերջին 67 ամսվա ընթացքում։ Ես անկեղծ ներողություն եմ խնդրում ծառայությունը շարունակել ունակ չլինելուս և ծառայության ժամանակ բոլոր թերությունների համար։ Երջանիկ և արժանապատիվ եղեք»,-հայտարարել է Զարիֆը։

Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աբաս Մուսավին հայտարարել է, որ տեղյակ չէ Զարիֆի հրաժարականի հնարավոր պատճառների մասին։ Նա նաև հաստատել է, որ Զարիֆի Instagram-ի էջն իրական է և ցանցահենների հարձակման չի ենթարկվել։

 

Նշվում է, որ այդ կապակացությամբ նախագահ Հասան Ռուհանին որոշում դեռ չի կայացրել։

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0