Գլխավոր էջ | Իրան | Իրանի գերագույն ղեկավարը բացատրել է «մա՛հ Ամերիկային» կարգախոսը

Իրանի գերագույն ղեկավարը բացատրել է «մա՛հ Ամերիկային» կարգախոսը

By
Իրանի գերագույն ղեկավարը բացատրել է «մա՛հ Ամերիկային» կարգախոսը

«Մա՛հ Ամերիկային» կարգախոսն ուղղված է այնպիսի քաղաքական գործիչների դեմ, ինչպիսին են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ազգային անվտանգության հարցերով նրա խորհրդական Ջոն Բոլթոնը և պետքարտուղար Մայք Փոմպեոն, և ոչ մի առնչություն չունի հասարակ ամերիկացիների հետ: Այդ մասին հայտարարել Է Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին:

«Մա՛հ Ամերիկային» կարգախոսը նշանակում է մահ Թրամփին, Ջոն Բոլթոնին և Փոմպեոյին, այսինքն՝ կորչեն ԱՄՆ-ի այն ղեկավարները, որոնք ներկայում այդ մարդիկ են»,- ասել Է Խամենեին, որի խոսքը մեջբերված է նրա պաշտոնական կայքում:

Նա պարզաբանել է, որ այդ կարգախոսը «բնավ չի վերաբերվում ամերիկյան ազգին»:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0