Գլխավոր էջ | Իրան | Վաշինգտոնի կողմից ծայրահեղականներին ցուցաբերվող աջակցությունը քայքայում է Մերձավոր Արևելքը․ Զարիֆ

Վաշինգտոնի կողմից ծայրահեղականներին ցուցաբերվող աջակցությունը քայքայում է Մերձավոր Արևելքը․ Զարիֆ

By
Վաշինգտոնի կողմից ծայրահեղականներին ցուցաբերվող աջակցությունը քայքայում է Մերձավոր Արևելքը․ Զարիֆ

Վաշինգտոնի կողմից բռնապետներին ու ծայրահեղականներին ցուցաբերվող աջակցությունը քայքայում Է Մերձավոր Արեւելքը: Այս մասին փետրվարի 6-ին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը գրել Է Twitter-ի իր Էջում: Նա այդ կերպ Է մեկնաբանել «Երկրի դրության մասին» ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ամենամյա ուղերձը, որը հանդես Է եկել Թեհրանի վրա գործադրվող ճնշումը շարունակելու օգտին:

«ԱՄՆ-ի թշնամանքը բերել Է բռնապետներին, դահիճներին ու ծայրահեղականներին աջակցելուն, ինչը միայն ավերածություններ Է բերել մեր տարածաշրջան»,- գրել Է Զարիֆը:

Նա նշել է, որ այս օրերին «իրանցիները, ներառյալ հրեա-հայրենակիցները, նշում են Իսլամական հեղափոխության 40-ամյակը՝ չնայած ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշմանն ու «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձում Թրամփի հնչեցրած նոր մեղադրանքներին»: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, փետրվարի 5-ին երկրի Կոնգրեսի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի առջեւ հանդես գալով «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձով, հայտարարել Է, թե Միացյալ Նահանգները մտադիր Է աչալուրջ հետեւել Իրանի գործողություններին եւ արդեն սահմանել Է պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները՝ երաշխավորելու համար, որ Թեհրանը երբեք միջուկային զենք չի ունենա:

«Իմ վարչակազմը վճռական միջոցներ Է ձեռնարկել պետական մակարդակով ահաբեկչության գլխավոր հովանավորին՝ Իրանի արմատական վարչակարգին, հակազդելու համար»,- ասել Է Թրամփը: «Մենք աչքից բաց չենք թողնի այն վարչակարգին, որը վանկարկում Է «Մա՛հ Ամերիկային» եւ ցեղասպանությամբ Է սպառնում հրեա ժողովրդին»,- նշել Է Թրամփը։

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0