Գլխավոր էջ | Իրան | Թեհրանը հակադարձել է իրեն ահաբեկչության մեջ մեղադրող Եվրամիությանը

Թեհրանը հակադարձել է իրեն ահաբեկչության մեջ մեղադրող Եվրամիությանը

By
Թեհրանը հակադարձել է իրեն ահաբեկչության մեջ մեղադրող Եվրամիությանը

Իրանի ԱԳ նախարարությունը, ի պատասխան Դանիայում եւ Ֆրանսիայում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով ԵՄ-ի սահմանած պատժամիջոցների, հայտարարել Է, թե հիասթափված Է եվրոպացիների անհիմն մեղադրանքներից ու չհիմնավորված երկյուղներից։

«Չհիմնավորված մեղադրանքները, ինչպես, օրինակ, մահափորձերը եւ ահաբեկչական գործողությունների փորձերը Եվրոպայում, անհիմն ու զարմանալի Էին ամենասկզբից: Մենք հիասթափված ենք եվրոպացիների նման մեղադրանքներից ու անհանգստությունից այն դեպքում, երբ հենց Եվրոպայում գործում են ահաբեկչական ու հանցավոր խմբավորումներ»,-ասված Է Իրանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակված Է գերատեսչության պաշտոնական Telegram-ալիքում: Իրանի ԱԳՆ-ն հույս Է հայտնել, որ ԵՄ-ն «իրատեսական մոտեցում» կդրսեւորի ահաբեկչության խնդրի նկատմամբ՝ ի տարբերություն նրանց, ովքեր օգտվում են «երկակի ստանդարտներից»:

Պատասխանելով իր հրթիռների դիպուկությունն ու հեռահարությունը մեծացնելու Թեհրանի ձգտման կապակցությամբ ԵՄ-ի մտահոգությանը, Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել Է, որ երկրի գործունեությունը բացառապես պաշտպանողական, զսպող ու ազգային բնույթ Է կրում, եւ այդ հարցը «երբեք չի եղել ու չի լինի մյուս երկրների հետ Իրանի բանակցությունների օրակարգում»: Փետրվարի 4-ին Եվրամիությունը պաշտոնապես հայտնել Է, որ Եվրամիության մի շարք երկրների տարածքում Իրանի «թշնամական գործունեության» կապակցությամբ պատժամիջոցների ցուցակում ներառել Է երկու ֆիզիկական անձանց եւ մեկ իրավաբանական անձի: Բրյուսելի դիվանագիտական աղբյուրը տակավին դեկտեմբերի սկզբին հայտարարում Էր, որ ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարները պլանավորում են համաձայնեցնել Իրանի դեմ սահմանափակիչ միջոցների ընդլայնումը Դանիայում եւ Ֆրանսիայում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով, որոնք իրանական հատուկ ծառայություններին մեղադրում Էին մահափորձերին եւ ահաբեկչության փորձերին մեղսակից լինելու մեջ: Եվրամիության խորհուրդը նաեւ հավանություն Է տվել Իրանի վերաբերյալ հայտարարությանը, որում կոչ Է արել այդ երկրի իշխանություններին՝ հրաժարվել բալիստիկ հրթիռների փորձարկումներից, ապահովել համապատասխան տեխնոլոգիաների չտարածումը տարածաշրջանում, ինչպես նաեւ մտահոգություն Է հայտնել իր հրթիռների դիպուկությունն ու հեռահարությունը մեծացնելու Թեհրանի ձգտման կապակցությամբ։

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0