Գլխավոր էջ | Իրան | Խամենեին ամերիկացի պաշտոնյաներին «առաջնակարգ ապուշներ» է անվանել

Խամենեին ամերիկացի պաշտոնյաներին «առաջնակարգ ապուշներ» է անվանել

By
Խամենեին ամերիկացի պաշտոնյաներին «առաջնակարգ ապուշներ» է անվանել

ԱՄՆ-ի պետաշխատակազմի մի քանի ներկայացուցիչներ իրենց «առաջնակարգ ապուշների» պես են պահում: Այդ մասին հունվարի 9-ին Twitter-ի իր էջում գրել է Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ տեղեկացնում է TASS-ը։

«ԱՄՆ-ի ղեկավարության առանձին ներկայացուցիչներ ձևացնում են, որ իրենք խենթ են: Դրան ես, իհարկե, համաձայն չեմ: Չէ որ նրանք առաջնակարգ ապուշներ են»,- գրել է Խամենեին: Նա նաև հավելել է, որ «ամերիկացի պաշտոնատարների հայտարարությունները հակասում են տրամաբանությանը»: Հոգևոր առաջնորդը «խեղկատակություն» է որակել ամերիկացի պաշտոնատարների արած հայտարարությունները:

 

«ԱՄՆ-ի պետաշխատակազմի ներկայացուցիչներն ասում են, թե Իրանը պետք է Սաուդյան Արաբիայից սովորի հարգել մարդու իրավունքները։ Ուրիշ ինչ կերպ կարելի է անվանել նման մարդկանց, եթե ոչ ծաղրածուներ: Ոչ նրանց սպառնալիքները, ոչ նրանց խոստումները, ոչ նրանց ստորագրություններն արժանի չեն ուշադրության ու վստահության»,- նշել է նա։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0