Գլխավոր էջ | Իրան | Իրանական կողմը հայտարարել է Միացյալ Նահանգների բանակցությունների վերսկսման փորձերի մասին

Իրանական կողմը հայտարարել է Միացյալ Նահանգների բանակցությունների վերսկսման փորձերի մասին

By
Իրանական կողմը հայտարարել է Միացյալ Նահանգների բանակցությունների վերսկսման փորձերի մասին

Իրանի անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները իրանական կողմին բազմիցս առաջարկել են վերսկսել բանակցությունները, հայտնում է «ԻՌՆԱ»-ն։

«Ամերիկացիները երկու անգամ առաջարկել են վերսկսել բանակցությունները»,- հայտարարել է Շամհանին Թեհրանում։ Նա նաև շեշտել է, որ Վաշինգթոնի ներկայացուցիչները ստում են՝ պնդելով, թե նման ուղերձներ հղում է իրանական կողմը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018թ.-ի մայիսին հայտարարել է, որ Վաշինգթոնը դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրից, ինչպես նաև այդ երկրի դեմ պատժամիջոցների, այդ թվում՝ երկրորդային պատժամիջոցների վերականգնման մասին։

 

Շամհանիի խոսքերով, իրանցիները բանակցություններ չեն վարի նրանց հետ, որոնց գործողությունները դուրս են տրամաբանությունից և որոնց չարժե վստահել։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0