Գլխավոր էջ | Իրան | Նախագահ Ռոհանին շնորհավորել է երկրում բնակվող քրիստոնյաներին

Նախագահ Ռոհանին շնորհավորել է երկրում բնակվող քրիստոնյաներին

By
Նախագահ Ռոհանին շնորհավորել է երկրում բնակվող քրիստոնյաներին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի քրիստոնյաներին, հայտնում է IRNA գործակալությունը։

2019 թվականը լինելու է խաղաղության և արդարության խթանման շրջան, աշխարհն ականատես է լինելու վատ վերաբերմունքի և խտրականության վերացման, վստահ է Իսլամական Հանրապետության նախագահը։

Հեռագրում ասվում է, որ Քրիստոսի ծնունդը բոլոր ժողովուրդների համար խաղաղության և բարեկամության ուղերձ է։

Այցելություն  զոհված հայ զինվորի ընտանիքին

 

Ամանորի գիշերն Իրանի նախագահ Հասան Ռոհանին  նաև այցելել է իրանա-իրաքյան պատերազմում զոհված հայ ծինվոր Ալֆրեդ Գաբրիի ընտանիքին և շնորհավորել նրանց Ամանորի կապակցությամբ։  Հանդիպման ժամանակ Ռոհանին բոլոր քրիստոնյա հայրենակիցներին մաղթել է բարեբեր նոր տարի, և մատնանշելով Ալֆրեդ Գաբրիի ծնողների նվիրումն ու համբերությունը, ասել է «Ձեր որդին զոհեց կյանքը հանուն հայրենիքի որդի կորցնելը հեշտ բան չէ, բայց այն փաստը, որ Ձեր որդին դարձավ ֆիդայի հանուն ժողովրդի և հայրենիքի, նրա կարուստը դարձնում է տանելի»։ «Մեր հայ հայրենակիցները մահմեդական բնակչության հետ անձնվիրաբար պաշտպանել են երկիրը և այսօր պատրաստ են զոհել իրենց հանուն երկրի, դա արժանի է նրանց առջև խոնարհման»,-ասել է Իրանի նախագահը։ Ալֆրեդ Գաբին զոհվել է 1992 թվականին, 20 տարեկանում, Գիլան-է-Գերբ շրջանում։

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0