Գլխավոր էջ | Իրան | Իրանի ԱԳ նախարարությունը քննադատել Է Թրամփի այցն Իրաք

Իրանի ԱԳ նախարարությունը քննադատել Է Թրամփի այցն Իրաք

By
Իրանի ԱԳ նախարարությունը քննադատել Է Թրամփի այցն Իրաք

Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին քննադատել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այցն Իրաք՝ այն անհարգալից որակելով երկրի ինքնիշխանության նկատմամբ: Այդ մասին հայտնել Է IRNA գործակալությունը:

Թրամփը դեկտեմբերի 26-ին իր տիկնոջ՝ Մելանյայի հետ Սուրբ Ծնունդի առթիվ այցելել Է Իրաքում տեղավորված ամերիկացի զինվորականներին: Այցի ընթացքում, որի մասին Սպիտակ տունը վաղօրոք չԷր հայտնել, ԱՄՆ-ի նախագահը հայտարարել Է, որ չի պլանավորում կրճատել Իրաքում գտնվող ամերիկյան զորակազմը, չնայած Սիրիայից ԱՄՆ-ի զինվորականների՝ ավելի վաղ հայտարարված դուրսբերմանը: Քասեմիի խոսքով՝ Թրամփը ժամանել Է Իրաք, որտեղ երկրի պաշտոնյաներն ու ժողովուրդը սառը ընդունելություն են ցուցաբերել նրա նկատմամբ: Խոսելով Թրամփի «օպորտունիստական եւ երկրի գործերին միջամտող» հայտարարությունների մասին՝ Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչն ընդգծել Է, որ «տարածաշրջանի երկրները ագրեսիվ օտարերկրացիներին երբեք թույլ չեն տա թշնամանք սերմանել իրենց միջեւ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0