Գլխավոր էջ | Իրան | Ռոհանին անդրադարձել է Թրամփի Իրանի հետ բանակցելու փորձերին

Ռոհանին անդրադարձել է Թրամփի Իրանի հետ բանակցելու փորձերին

By
Ռոհանին անդրադարձել է Թրամփի Իրանի հետ բանակցելու փորձերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս տարվա ընթացքում երեք անգամ անուղղակիորեն իրանական կողմին բանակցություններ է առաջարկել, հաղորդել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, նշելով, որ հրաժարվել է Միացյալ Նահանգների առաջնորդի հետ հանդիպումից:

«Անցյալ տարի ԱՄՆ-ն ուղղակիորեն ութ անգամ բանակցելու առաջարկ է արել, այս տարի անուղղակիորեն՝ երեք անգամ»,- հայտարարել է Ռոհանին, ում խոսքերը հրապարակված են իր պաշտոնական կայքում: Ռոհանին նշել է, որ հրաժարվել է բանակցել, չմանրամասնելով, թե ինչ հարցերի քննարկման համար է ԱՄՆ-ն առաջարկել հանդիպումը:

Այս տարվա հուլիսին Իրանի նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին նույնպես նշել է, որ Թրամփն առաջարկել է Ռոհանիին հանդիպել 2017թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում:

2018 թ. սեպտեմբերին կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում ելույթ ունենալիս Իրանի նախագահը կոչ է արել ԱՄՆ-ին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ Իրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի շրջանակներում և վերացնել Վաշինգտոնի կողմից մտցված հակաիրանական պատժամիջոցները: Ռոհանին նաև նշել է, որ բանակցությունների վերսկսումն անհնար է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների և սպառնալիքների ֆոնին:

 

Թրամփը 2018թ.ի մայիսին հայտարարել է, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային համաձայնագրից և հայտնել Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները վերականգնելու մասին, այդ թվում՝ երկրորդային, այսինքն պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0