Գլխավոր էջ | Իրան | Իրանն ԱՄՆ-ին նախազգուշացրել Է Պարսից ծոցից նավթի արտահանման հնարավոր դադարեցման մասին

Իրանն ԱՄՆ-ին նախազգուշացրել Է Պարսից ծոցից նավթի արտահանման հնարավոր դադարեցման մասին

By
Իրանն ԱՄՆ-ին նախազգուշացրել Է Պարսից ծոցից նավթի արտահանման հնարավոր դադարեցման մասին

Իրանն ԱՄՆ-ին նախազգուշացրել Է Պարսից ծոցից նավթի արտահանման հնարավոր դադարեցման մասին, եթե Թեհրանը զրկվի իր ածխաջրածիններն արտաքին շուկաներին մատակարարելու հնարավորությունից: Այդ մասին, ինչպես հայտնել Է Tasnim գործակալությունը, դեկտեմբերի 4-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

«ԱՄՆ-ը չի կարողանա կանգնեցնել իրանական նավթի արտահանումը եւ պետք Է գիտենա, որ իրանական վառելիքի վաճառքին խոչընդոտելու դեպքում ընդհանրապես նավթ չի արտահանվի Պարսից ծոցից»,- ասել Է Ռոուհանին: Ինչպես դեկտեմբերի 3-ին իր կայքում հայտնել Է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով Պենտագոնի պաշտոնատարներին, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավախումբը՝ John C. Stennis ատոմային ավիակրի գլխավորությամբ, առաջիկա օրերին կմտնի Պարսից ծոց՝ ցուցադրելու իր ուժը Իրանին: Նրա տվյալներով՝ ամերիկյան նավերի մուտքն առաջին նման գործողությունը կլինի Պարսից ծոցում վերջին ութ ամսվա ընթացքում: John C. Stennis-ը Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում գտնվելու Է երկու ամիս եւ այդ ժամանակի մեծ մասի ընթացքում նավարկելու ծոցի գոտում: Ամերիկյան ավիակրի ներկայությունը «որոշակիորեն կապահովի դրական տարբերությունը» ուժերի դասավորության մեջ ի դեպս այդ ջրերում Իրանի թշնամական գործողությունների, պարզաբանել Է Պենտագոնում թերթի աղբյուրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0