Գլխավոր էջ | Իրան | Իրանը մտադիր է շարունակել հրթիռային փորձարկումները

Իրանը մտադիր է շարունակել հրթիռային փորձարկումները

By
Իրանը մտադիր է շարունակել հրթիռային փորձարկումները

Իրանական զինված ուժերի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Աբուլֆազ Շեկարչին հայտարարել է, որ Իրանը կշարունակի իր հրթիռային փորձարկումները և դրա համար այլ երկրներից թույլտվություն չի խնդրի, հաղորդում է Ռիա Նովոստին:

«Հրթիռային և ռազմական արդյունաբերության այլ միջոցների փորձարկումները նախատեսված են Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և կանխարգելման համար, ամեն ինչ կշարունակվի այնպես՝ ինչպես կար, և մենք կշարունակենք փորձարկումներն ու հրթիռների նախագծումը»,- մեջբերում է Շեկարչիին Tasnim գործակալությունը:

«Այս հարցը դուրս է բանակցությունների շրջանակից և վերաբերում է մեր ազգային անվտանգությանը, և մենք ոչ մի երկրից թույլտվություն չենք խնդրի դրա համար»,- հավելել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Իրանը միջին հեռավորության բալիստիկ հրթիռների փորձարկումներ է անցկացրել՝ խախտելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևը: Պոմպեոն հավելել էր, որ Միացյալ Նահանգները դատապարտում է և կոչ անում Իրանին անմիջապես դադարեցնել միջուկային զենքի մատակարարման համար նախատեսված բալիստիկ հրթիռների հետ կապված բոլոր գործողությունները:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0