Գլխավոր էջ | Իրան | Սպահանի Ամենափրկիչ վանքի համաշխարհային գրանցման աշխատանքն ընթացքի մեջ է

Սպահանի Ամենափրկիչ վանքի համաշխարհային գրանցման աշխատանքն ընթացքի մեջ է

By
Սպահանի Ամենափրկիչ վանքի համաշխարհային գրանցման աշխատանքն ընթացքի մեջ է

Սպահանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի ու զբոսաշրջության գերատեսուչն ասել է. «Իրանական եկեղեցիների, այդ թվում՝ Սպահանի Ամենափրկիչ վանքի համաշխարհային գրանցման աշխատանքն ընթացքի մեջ է»:

 

Ֆերեյդուն Ալլահյարին անդրադառնալով Սպահանի Ամենափրկիչ վանքի համաշխարհային գրանցմանն, ասել է. «Մենք հետևում ենք Իրանի եկեղեցիների համաշխարհային գրանցման ընթացքին: Որոշված է, որ հիշյալ կոթողները գրանցվեն մի ամբողջական հավաքածուի մեջ, որի մաս է կազմում նաև Սպահանի Ամենափրկիչ վանքը»:

«Բազմաթիվ պատմական կոթողներ գտնվում են համաշխարհային գրանցման հերթի մեջ և եկեղեցիներին զուգահեռ նաև օրակարգի մեջ է գտնվում կենտրոնական մզկիթների ու իրանական տների գրանցումը, որոնց մեջ են մտնում նաև Սպահանի որոշ տներ». ասել է նա:

 

Սպահանի Ամենափրկիչ վանքը բաղկացած է «Ս. Հովսեփ Հարեմաթացի» եկեղեցուց, թանգարանից ու մատենադարանից, որտեղ պահպանվում են պատմական արժեքավոր ցուցանմուշներ ու ձեռագրեր և համարվում է Սպահանի տուրիստական գրավչություններից մեկը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0