Գլխավոր էջ | Իրան | Թեհրանը զգուշացրել է այլ երկրներին` աջակցություն չցուցաբերել Իրանում անկարգություններին

Թեհրանը զգուշացրել է այլ երկրներին` աջակցություն չցուցաբերել Իրանում անկարգություններին

By
Թեհրանը զգուշացրել է այլ երկրներին` աջակցություն չցուցաբերել Իրանում անկարգություններին

Վերջին երկու շաբաթների ընթացքում Իրանում ծավալված հակակառավարական ակցիաների կապակցությամբ՝ Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ բողոքի ակցիաները սադրել են արտասահմանյան երկրների հետախուզական ծառայությունները, այդ թվում ԱՄՆն, Իսրայելը, Սաուդյան Արաբիան։ Զարիֆն ասել է, որ. «ոչ մի երկիր չի կարող անվտանգ լինել՝ հարևանների մոտ անկայունություն ստեղծելու հաշվին»։ IRNA գործակալությունը մեջբերում է Զարիֆի խոսքերը այն մասին, որ. «նման գործողությունները միայն տհաճ հետևանքներ կարող են ունենալ»։

Ամերիկայի միացյալ նահանգները հերքել են Իրանի պնդումներն այն մասին, որ բողոքների ետևում Վաշինգտոնն է կանգնած։ ԿՀՎ ղեկավար Մայք Պոմպեոն հունվարի 7-ին ժխտել է, որ իր գործակալությունը որևէ դեր է խաղացել բողոքի ակցիաների կազմակերպման հարցում, սակայն կանխատեսել է, որ անկարգությունները դեռ չեն ավարտվել։ Նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին բարձր է գնահատել բողոքողներին և հայտարարել է Վաշինգտոնի՝ նրանց աջակցելու պատրաստակամության մասին։

«Հարգում եմ Իրանի ժողովրդին, երբ նրանք փորձում են պայքարել իրենց կոռումպացված կառավարության դեմ»,– իր Twitter-ում, հունվարի 3-ին, գրել է Թրամփը։ «Մոտ ժամանակներս դուք մեծ աջակցություն կտեսնեք ԱՄՆի կողմից»,– գրել է նա։

 

Հունվարի 7-ին, Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Եվրամիությունը հակակառավարական ակցիաների վերաբերյալ բանակցությունների կհրավիրի Զարիֆին։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0