Գլխավոր էջ | Իրան | Հայ արքեպիսկոպոսը դատապարտել է Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը

Հայ արքեպիսկոպոսը դատապարտել է Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը

By
Հայ արքեպիսկոպոսը դատապարտել է Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը

Իրանի հայերն իրենց այլ հայրենակիցների հետ ապրում են հավասար պայմաններում Իրանի Իսլամական Հանրապետության դրոշի ներքո: Այս մասին Իրանի Թավրիզ քաղաքում Սուրբ Ծննդյանը նվիրված արարողության ժամանակ հայտարարել է Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Գրիգոր Չիֆթչյանը, փոխանցում է IRNA-ն:

Նրա խոսքով՝ հայերի եւ իրանցիների միջեւ պետք է երկրի առաջընթացին համապատասխան փոխգործակցություն եւ համագործակցություն լինի: Արքեպիսկոպոս Չիֆթչյանը ողջունել է մարզային պաշտոնյաների մասնակցությունը միջոցառմանը` նշելով, որ մարզերի հայերը Իրանի ամբողջ ժողովրդի եւ պաշտոնատար անձանց հետ միասին իսլամական հասարակության անդամներ են: «Մենք բոլորս եղբայրներ ենք եւ ուրախ ենք տեսնել մեր արարողություններին մասնակցող պաշտոնյաների»,-ասել է արքեպիսկոպոսը:

Դատապարտելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը՝ հայ հոգեւորականն ասել է.« Հիսուս Քրիստոսը ծնվել է Պաղեստինում՝ Երուսաղեմում, սակայն մեծ սատանան եւ գլոբալ ամբարտավանությունը ցանկանում են կիսել Պաղեստինը, մինչդեռ Պաղեստինը, Երուսաղեմը եւ Բեյթ ալ-Մուքադդասը բոլոր կրոններին են պատկանում, ոչ թե՝ որեւէ անձի կամ մարդկանց խմբի»:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0